Քաղցկեղածին միրգ ու բանջարեղեն․ գյուղատնտեսության մեջ կիրառվող թունաքիմիկատների վերահսկողության բացակայությունը հանրային առողջության խնդիր է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
02.04.2026 | 20:22
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
02.04.2026 | 20:11
Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:00
Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների լայնամասշտաբ կիրառությունը Հայաստանում չի վերահսկվում, ինչի հետևանքով աճեցվող միրգ-բանջարեղենի մեջ ավելանում է թունաքիմիկատների քանակը՝ վտանգելով գյուղմթերք սպառողների առողջությունը՝ նշում են գյուղատնտեսության ոլորտի փորձագետները։

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 52-ամյա բնակիչ Դավիթ Սարգսյանը ջերմոցում լոլիկ, վարունգ, պղպեղ ու լոբի է մշակում, թունաքիմիկատներ ու պարարտանյութեր է օգտագործում մշակաբույսերը մոլախոտերից և հիվանդություններից պաշտպանելու համար։

«Ձեռք եմ բերում գյուղի խանութից, դե գրեթե բոլորն էլ գիտեն, որ պետք է ջրով բացես ու օգտագործես։ Հիմնականում աշխատակիցը խորհուրդներ է տալիս, թե որ դեղն է ավելի արդյունավետ։ Կուզենայի չօգտագործել պարարտանյութեր, բայց նորմալ բերք ստանալու համար է պետք, եթե չանեմ, միջատները բերքը կփչացնեն, ուրիշ ելք չկա»,- ասում է Սարգսյանը։

Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ, նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի գնահատմամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ցանկացած տեսակի թունաքիմիկատի օգտագործումն իր մեջ լուրջ ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Հայաստանում, ըստ Պետրոսյանի, լուրջ խնդիր է թունաքիմիկատների վերահսկողությունը։

«Դա ոչ միայն թույլ վերահսկողության, այլև շատ դեպքերում մասնագիտական գիտելիքների բացակայության հետևանք է: Գյուղատնտեսությամբ զբաղվողները հանրապետությունում 317 հազարից ավելին են, և նրանց գերակշիռ մեծամասնությունը մասնագիտական փորձ չունի, պարզապես կիրառում է պրակտիկ գիտելիքները»,- նշում է փորձագետը։

Պետրոսյանը բացատրում է, որ ոչ մասնագիտական ախտորոշման դեպքում, երբ հստակ չէ հիվանդության կամ վնասատուի ազդեցության հետևանքը և, ընդհանրապես, վնասատուի հիվանդության զարգացման փուլը, որպեսզի թիրախային թունաքիմիկատային բուժումը կատարվի, դրա արդյունավետությունը նվազում է։

«Հետևաբար, վնասատուները շատ ավելի բուռն են սկսում զարգանալ, և հետագայում տնտեսվարողներն արդեն ստիպված են լինում ավելի մեծ չափաքանակով օգտագործել թունաքիմիկատներ, որը բերում է մնացորդային քանակությունների ավելացման պտուղ-բանջարեղենի մեջ, ինչն էլ, իհարկե, վտանգավոր է մարդու առողջության համար»,- հավելում է նա։

2022 թվականին իրականացված «Գյուղատնտեսությունում մոլախոտերի և այլ վնասատուների դեմ պայքարելու նպատակով օգտագործվող թունաքիմիկատները» հետազոտությամբ պարզվել է, որ այգեգործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվողների մեծ մասն օգտագործում է ագրոքիմիկատներ, որոնք պարունակում են «գլիֆոսատ»։ Այն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կուտակվում է մարմնի բջիջներում ու քաղցկեղածին է։

Հետազոտության համահեղինակ, աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրուհի Նազարեթյանի խոսքով՝ ագրոքիմիկատների կիրառության պատճառով վտանգված է նաև գյուղոլորտի աշխատողների առողջությունը, քանի որ նրանք աշխատում են արևի տակ, թունաքիմիկատների հետ, հաճախ՝ առանց արտահագուստի և համապատասխան շնչադիմակների։

«Մենք ունենք խնդիր՝ գյուղացու աշխատանքային իրավունքի պայմաններից մինչև սննդի անվտանգություն։ Այդ ամբողջ շղթան սկսվում է այնտեղից, թե ինչպես են մարդիկ գնում և ինչպես են իրացնում թունաքիմիկատները, որքանով են իրազեկված, արդո՞ք օգտագործողները գիտեն, թե իրենց առողջության համար ինչ ռիսկեր է այն պարունակում։ Սա հանրային առողջության մեծ հատված է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնել»,- նշում է Նազարեթյանը՝ հիշեցնելով խորհրդային տարիներին «ԴեԴեՏե» կոչվող թունաքիմիկատի արգելումը մի շարք դեֆորմացիաներ ու քաղցկեղ առաջացնելու պատճառով։

Ըստ Նազարեթյանի՝ խնդրի լուծումը ներկրման և վաճառքի վերահսկողություն է պահանջում։

«Հիմնականում վաճառքն իրականացվում է տեղի խանութների միջոցով։ Սակայն աշխատակիցները սովորաբար մասնագետներ չեն լինում, գյուղատնտեսներ չեն։ Վաճառողը հաճախ առանց կանոնները պահպանելու լցնում է ինչ-որ տարայի մեջ, ասում՝ տարեք, այսքան ջրով կբացեք ու կցանեք։ Սա խնդիր է, քանի որ մարդիկ մասնագիտական խորհրդակցության չեն դիմում, իրենք չգիտեն, թե որ դեղն է նախատեսված իրենց հողի, բերքի, պտղի համար, չգիտեն, թե որ փուլում է պետք այն ցանել»,- նշում է մասնագետը։

Հայաստանի 7 մարզերում անցկացված հետազոտության շրջանակում հարցվողների 24 տոկոսն է թունաքիմիկատներ օգտագործելուց առաջ դիմել մասնագիտական խորհրդատվության, իսկ 74 տոկոսը՝ ոչ։ Թունաքիմիկատներ օգտագործողների մեծ մասը՝ 78 տոկոսը, դրանք ձեռք է բերում գյուղական խանութում, և նրանց միայն 12 տոկոսն է դիմում մասնագետի խորհրդատվության օգտագործելուց առաջ։

Ըստ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի՝ մի շարք թունաքիմիկատների կիրառությունից մինչև բերքահավաք պետք է համապատասխան ժամանակ սպասել, որպեսզի քիմիական նյութը դառնա ոչ շատ վտանգավոր մարդու առողջության համար։

«Քանի որ խորը ուսումնասիրություններ չեն կատարվել, հետևաբար, որևէ մեկը չի կարող հստակ նշել, թե դրանց օգտագործումն ինչ ազդեցություն է թողնում մարդկանց վրա»,- նշում է նա։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Հակոբյանը Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել է, որ այս տարի վնասատուների դեմ պայքարի աշխատանքներ է իրականացվել 40,000 հա գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, 2021-ին՝ 53,000 հա։

«Առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի նպատակով նախարարության ձեռք բերած թունանյութերը, ըստ անհրաժեշտության, անվճար տրամադրվում են մարզպետարաններին՝ համայնքներին բաշխելու և գյուղացիական տնտեսությունների միջոցով պայքարի աշխատանքներ իրականացնելու համար»,- տեղեկացրել է Հակոբյանը։

Հատկանշական է, որ ըստ «Գյուղատնտեսությունում մոլախոտերի և այլ վնասատուների դեմ պայքարելու նպատակով օգտագործվող թունաքիմիկատները» հետազոտության՝ պետական որևէ ծրագրով թունաքիմիկատներ ստացել է հարցվողների միայն 2 տոկոսը, չի ստացել՝ 94 տոկոսը։

Հասմիկ Անտոնյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: