Հորդորում եմ զերծ մնալ ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի խոշորացումից․ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
Բոլորը

Ազգային ժողովում համայնքների խոշորացման վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում պատգամավոր Շիրակ Թորոսյանը կոչ արեց չխոշորացնել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները՝ ընդգծելով, որ դրանց զարգացման համար պետությունը պետք է լրացուցիչ աջակցություն տրամադրի պետական բյուջեից։

«Ես հորդորում եմ ձեզ ընդհանրապես զերծ մնալ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների խոշորացումից։ Սա կլինի բացարձակ ճիշտ մոտեցում։ Եթե խնդիր կա, որ այդ համայնքների զարգացման համար միջոցները բավարար չեն, ապա պետությունը պետք է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրի։ Ազգային փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է զգան պետական էական աջակցություն»,- ասաց Թորոսյանը։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանը մշտապես ակնկալում է, որ տարբեր երկրներում բնակվող հայկական համայնքների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք կցուցաբերվի, և այդ ակնկալիքն ավելի հիմնավոր կլինի, եթե պետությունն էլ նույն վերաբերմունքը ցուցաբերի իր ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

Ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ կառավարության առաջիկա ծրագրերում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների միավորման գործընթաց նախատեսված չէ։

«Արագածոտնի մարզում նախկինում իրականացրել ենք միավորում մի մոդելով, երբ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները միավորվել են իրար հետ և մեկ համայնքային փունջ կազմել»,- ասաց նախարարը։

Խուդաթյանը հիշեցրեց, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները պետական բյուջեից ստանում են լրացուցիչ 50 մլն դրամ դոտացիա, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս նաև մասնակցել պետական համաֆինանսավորմամբ ծրագրերին։

Նախարարը որպես օրինակ նշեց Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքը՝ ընդգծելով, որ այնտեղ վերջին տարիներին իրականացվել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ մանկապարտեզի և մարզադպրոցի կառուցում, ճանապարհաշինական աշխատանքներ և այլ ենթակառուցվածքային նախագծեր։

Խուդաթյանը նաև անդրադարձավ համայնքների խոշորացման վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ կառավարությունը համայնքների միավորման միջոցով քաղաքական խնդիրներ չի լուծում, այլ նպատակ ունի ձևավորել ավելի մեծ հնարավորություններ ունեցող համայնքներ։

Նրա խոսքով՝ քննարկվող նախագծի ընդունման արդյունքում ավելի մեծ վարչական և ֆինանսական կարողություններ կունենան Գորիսը, Ստեփանավանը և Եղեգնաձորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։