Եվրամիությունը դեմ է արտահայտվել Թուրքիա-Հունաստան համաձայնագրի դադարեցմանը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Անկարային՝ հետ կանգնել Հունաստանից փախստականների վերադարձը նախատեսող երկկողմ պայմանագրի չեղարկման որոշումից։ Հունիսի 8-ին Բրյուսելում ելույթ ունեցած Եվրոպական հանձնաժողովի խոսնակը հիշեցրել է, որ այդ համաձայնագիրը Թուրքիայի համար վիզաների ազատականացման հարցում ԵՄ նախապայմանններից մեկն է։ Նա շեշտել է, որ ցամաքով Հունաստան հասնող փախստականների հետդարձը կարևոր գործոն է՝ փախստականների անկանոն հոսքը և գաղթի նոր ուղիների ձևավորումը կանխելու համար. տեղեկացնում է ermenihaber-ը:

2001թ․ Թուրքիայի և Հունաստանի միջև կնքված երկկողմ պայմանագիրը նախատեսում է, որ Թուրքիայի տարածքով Հունաստան անցած երրորդ երկրների քաղաքացիները կարտահանձնվեն պաշտոնական Անկարային։ Սակայն, ինչպես նշել է Եվրամիության խոսնակը, հատկապես 2017-2018թթ․ այդ պայմանագիրն առանձնապես ակտիվ չի կիրառվում։ Նշված ժամանակահատվածում Հունաստանից Թուրքիային է արտահանձնվել ընդամենը 25 փախստական։ Մինչդեռ մինչև 2016թ․ արտահանձնված փախստականների թիվը հասնում էր 5000-ի։

Գերմանիան ևս արձագանքել է փախստականների հետընդունման համաձայնագիրը չեղարկելու Թուրքիայի որոշմանը։ Գերմանիայի ԱԳՆ խոսնակը հունիսի 8–ին Բեռլինում կայացած հերթական մամուլի ասուլիս ժամանակ Գերմանիայի կառավարության անունից հույս է հայտնել, որ Թուրքիան և Հունաստանը կկարողանան բանակցությունների միջոցով հարթել առկա տարաձայնությունները։

Հիշեցնենք, որ 2016թ, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Հունաստանում ապաստանած 8 թուրք զինվորականներից 4-ի՝ կալանքից ազատման որոշումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր Հունաստանի հետ վերոնշյալ երկկողմ համաձայնագրի դադարեցման մասին։