Ադրբեջանի ԱԳՆ-ն «խորապես հիասթափված է» ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի շուրջ քննարկմանը երկրների հայտնած դիրքորոշումից

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցարարներից հետո հիմա էլ Բաքվի ԱԳՆ-ն է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանն ու միջանցքը բացելու՝ երկրների հնչեցրած կոչերին։

Ադրբեջանի ԱԳՆ-ում, մասնավորապես, նշել են, որ Արցախում հումանիտար ճգնաժամի մասին լուրերը կեղծ են։ Բաքուն շարունակում է պնդել, թե, իբր, Արցախը շրջափակման մեջ չէ։

«Խորապես հիասթափեցնող է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրներ չեն խուսափում կողմնակալ, միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց։ Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի տարածքի մի մասի ոչ ճիշտ հիշատակումը։ Ինչպես նշվել է քննարկումների ժամանակ՝ Ադրբեջանը մերժում է նման հղումները՝ որպես միջամտություն իր ներքին գործերին, ինչպես նաև աշխարհագրական անվանումների օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան պահանջների խախտում»,- ասվում է  հայտարարության մեջ։

Բացի այդ, Ադրբեջանը, որը շարունակում է պարբերաբար սպառնալ ՀՀ տարածքային ամբողջականությանը, շրջափակել է Արցախն ու այնտեղ հումանիտար ճգնաժամ առաջացրել, խախտում է միջազգային իրավունքի նորմերը, կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Հայաստանին՝ պատասխանել Բաքվի առաջարկին, դադարեցնել, իբր, «քաղաքական ու ռազմական սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները՝ բոլոր հարցերին դիվանագիտական լուծում գտնելու համար»։

Հավելենք, որ արդեն 10 օր է՝ Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են Լաչինի միջանցքը։

Էմմա Չոբանյան