Իտալական ընկերությունը ևս մեկ խոշոր գազի հանքավայր է հայտնաբերվել Կիպրոսի ափերի մոտ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Իտալական Eni էներգետիկ ընկերությունը հայտարարել է Կիպրոսի ափերի մոտ «Զևս-1» հորատանցքում գազի նոր հանքավայրի հայտնաբերման մասին, որը հորատվել է 6-րդ բլոկում, ափից 162 կմ հեռավորությամբ՝ 2․300 մ խորության վրա։ Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ այս բլոկը կառավարվում է Eni Cyprus-ի կողմից, որն ունի 50% բաժնեմաս, իսկ TotalEnergies-ը հանդես է գալիս որպես գործընկեր:

««Զևս-1»-ը երրորդ անընդմեջ հայտնագործությունն է 6-րդ բլոկում: Նախկինում եղել են «Կրոնոս-1»-ը և «Կալիպսո-1»-ը, ինչը հաստատում է տարածքի և դրա զարգացման խոստումնալից հեռանկարները»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Նախնական գնահատականներով՝ այստեղ գազի պաշարները տատանվում են 57-ից 85 մլրդ խմ։

Eni-ն Կիպրոսում սկսել է գործել 2013 թվականից։ Ընկերությունը շահագործում է 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ բլոկները և մասնաբաժիններ ունի 7-րդ և 11-րդ բլոկներում, որոնք կառավարվում են TotalEnergies-ի կողմից:

Տաթև Ֆռանգյան