Լիտվացի զինվորները լքում են Բելառուսի հետ սահմանը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանի մշտական պաշտպանությունը, սակայն ստեղծվել են արագ արձագանքման խմբեր՝ անհրաժեշտության դեպքում պետական սահմանային ծառայությանն աջակցելու համար։ Այս որոշումն ընդունվել է արգելապատնեշի շինարարական աշխատանքների վերջին փուլի և անվտանգության համակարգերի տեղադրման հետ կապված։ Ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացվի մինչև տարեվերջ, հաղորդում է Euronews-ը։

Լիտվայի սահմանային ծառայությունը պնդում է, որ սահմանը հատելու փորձերը չեն դադարում։ Օրերս լիտվական կողմը տեսանյութ էր հրապարակել, որում բելառուս սահմանապահներն օգնում են անօրինական ներգաղթյալներին մուտք գործել Լիտվա։

«Այս տարի մենք գրանցել ենք ցանկապատի վնասման շուրջ 350 դեպք: Վերջերս մենք նկատեցինք, որ դա տեղի է ունենում հենց այնտեղ, որտեղ այժմ չկան տեսահսկման համակարգեր: Երբեմն մեր սպաների արձագանքման ժամանակն է ստուգվում, միայն մի քանի դեպքում է պատնեշը վնասվել այնտեղ, որտեղ տեսախցիկներ կան»,- ասել է Պետական սահմանային ծառայության պետի տեղակալ Ռիմանտաս Պետրաուսկասը։

Լիտվայի ազգային գվարդիան անցած ամառ միգրացիոն ճգնաժամի բռնկման պահից ի վեր օգնում է սահմանապահներին Բելառուսի հետ սահմանի պարեկության հարցում։ Օգոստոսից ավելի քան 19,000 միգրանտների թույլ չեն տվել Լիտվա մտնել։

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարում Բելառուսից ապօրինի Լիտվա է ժամանել ավելի քան 4,000 մարդ։ Կառավարությունը միգրանտների հոսքն անվանում է բելառուսական ռեժիմի հիբրիդային հարձակում։

Տաթև Ֆռանգյան