Human Rights Watch-ը` Լաչինի միջանցքի մասին․ Ադրբեջանի իշխանությունները և ռուս խաղաղապահները պետք է ապահովեն միջանցքի բաց մնալը

Լուրեր

29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ խաթարելով այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, գրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Փակված ճանապարհը թույլ չի տալիս նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տեղաշարժվել։ Հաղորդվում է, որ ավելի քան հազար մարդ արգելափակված է միջանցքի այս կամ այն կողմում, և մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տները: Նրանց թվում կան տասնյակ երեխաներ, ովքեր դպրոցական ճամփորդությամբ մեկնել էին Հայաստանի մայրաքաղաք Երևան, և այժմ նրանց արգելված է վերադառնալ իրենց տներ ու ծնողների մոտ։

«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների»,- հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Նշվում է, որ ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի՝ շրջանը Հայաստանից օրական ներկրում է մոտ 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք, հիգիենայի պարագաներ, դեղորայք, կենցաղային և այլ իրեր, որոնք կենսական նշանակություն ունեն քաղաքացիական բնակչության հումանիտար կարիքների համար։ Ճանապարհն օգտագործվում է նաև վառելիքի, դիզվառելիքի և բենզինի ներկրման համար։

«Անկախ նրանից, թե ով է փակել ճանապարհը, Ադրբեջանի իշխանություններն ու այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովելու ազատ տեղաշարժը և մարդկանց հասանելիությունը հիմնական ապրանքներին և ծառայություններին։ Որքան երկար լինի հիմնական ապրանքների և ծառայությունների մատակարարման խափանումը, այնքան ավելի մեծ է վտանգը քաղաքացիական անձանց համար»,- ասել է Հյու Ուիլյամսոնը։

Տաթև Ֆռանգյան