Պատերազմի մեկնարկից Ուկրաինայում արգելափակված թուրքական ռազմական ինքնաթիռները վերադարձել են Թուրքիա

Լուրեր

30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրքական երկու ռազմական բեռնատար ինքնաթիռները, որոնք մնացել էին Կիևի օդանավակայանում Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր, վերադարձել են Թուրքիա, գրում է Al Monitor-ը։

Նախարարությունից հայտնում են, որ երկու A400M բեռնատար ինքնաթիռները, որոնք արգելափակվել էին Կիևի «Բորիսպիլ» միջազգային օդանավակայանում, վերադարձել են Թուրքիայի կենտրոնական Անատոլիայի Կայսերի նահանգում գտնվող բազա։

«Մեր երկու A400M ինքնաթիռները,որոնք ժամանել են Ուկրաինայից, ապահով հասել են Կայսերիի բազա»,- ասվում է Թուրքիայի ՊՆ թվիթերյան գրառման մեջ։

Այս ինքնաթիռներն Ուկրաինա էին ժամանել փետրվարի 24-ի ներխուժումից մի քանի ժամ առաջ՝ հումանիտար օգնություն հասցնելու և Թուրքիայի քաղաքացիներին ու երկրի դիվանագիտական անձնակազմին տարհանելու նպատակով, սակայն այնտեղ արգելափակված էին մնացել ուկրաինական օդային տարածքի փակումից հետո:

Էմմա Չոբանյան