Էրդողանը շարունակում է ձայներ կորցնել

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Թուրքիայում նախընտրական շրջանում թուրքական մի շարք վիճակագրական կազմակերպություններ անցկացնում են տարբեր սոցհարցումներ՝ պարզելու համար, թե 2023-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում ինչպիսի պատկեր են ունենալու։

Ermenihaber-ը գրում է, որ վերջին հարցումը, որ հրապարակվել է, անվանվել է «հարցումների հարցում», քանի որ այն ներառել է 2021-ի հունվարից մինչև 2022-ի նոյեմբեր ժամանակահատվածում արված բոլոր հարցումների միջին արդյունքը։

Ըստ դրա՝ ընդդիմադիր կուսակցություններից ստեղծված «Ազգ» (Millet) դաշինքի ձայները կազմում են 40․8%, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը՝ 40%, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 10․4%։ Չկողմնորոշվածների ձայները ներառյալ՝ արդյունքներն այսպիսին էին 2021-ի հունվարին․ «Ժողովուրդ» դաշինք՝ 46․3%, «Ազգ» դաշինք՝ 37%։

Իսկ նույն տարվա դեկտեմբերին «Ազգ» դաշինք՝ 40․2%, «Ժողովուրդ» դաշինք՝ 40%։ Արդեն 2022-ի նոյեմբեր ամսին ձայները կազմել են «Ազգ» դաշինքի համար՝ 40․8%, իսկ «Ժողովուրդ» դաշինքը 0․6%-ով կորուստ է ունեցել։