Պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիները սկսել են Թուրքիայում ավելի շատ անշարժ գույք գնել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր Թուրքիայում աճում է այդ երկրների քաղաքացիներին վաճառվող անշարժ գույքի թիվը, գրում է Անադոլու գործակալությունը։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Թուրքիայում օտարերկրյա քաղաքացիներին վաճառված տների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10,389 միավորով՝ հասնելով 61,741-ի։ Դրա հիմնական մասը վաճառվել է ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիներին։ Այս երկրների քաղաքացիների կողմից ձեռք բերված բնակարանների թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 10,608 միավորով։

Տարվա առաջին 11 ամիսներին Թուրքիայում ամենամեծ թվով բնակարաններ գնել են Ռուսաստանի, Իրանի և Իրաքի քաղաքացիները։ Սակայն անցյալ տարվա համեմատ՝ Թուրքիայում նվազել է Իրաքի, Իրանի և Աֆղանստանի քաղաքացիների կողմից ձեռք բերված բնակարանների թիվը։

Ուշադրություն է գրավում այն, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից այդ երկրների քաղաքացիները սկսել են ավելի շատ բնակարաններ գնել Թուրքիայում։ Այսպես, փետրվարին ռուսները Թուրքիայում գնել են 509 բնակարան։ Հաջորդող ամիսներին նրանց գնած տների թիվը շարունակել է աճել։

Ընդհանուր առմամբ, 11 ամսվա արդյունքներով, ռուսաստանցիները Թուրքիայում գնել են 2․575 բնակարան։

2021 թվականի մարտ-նոյեմբերին ռուսաստանցիները Թուրքիայում գնել են 3,975 բնակարան, 2022 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 12,921-ի: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում ՌԴ քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի թիվն աճել է 3,3 անգամ։

Ուկրաինայի քաղաքացիները ևս սկսել են ավելի շատ գույք գնել Թուրքիայում։ Փետրվարին ուկրաինացիները գնել են 111 բնակարան Թուրքիայում, այնուհետև այս ցուցանիշն արագ աճ է գրանցել։ Հունիսին ձեռք է բերվել 301 միավոր անշարժ գույք, նոյեմբերին՝ 277 միավոր։

2021-ի մարտ-նոյեմբերին ուկրաինացիենրը Թուրքիայում գնել են 946 միավոր բնակարան, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2,055 միավոր։ Այսպիսով, մարտ-նոյեմբեր ամիսներին Թուրքիայում Ուկրաինայի քաղաքացիների կողմից գնված բնակարանների թիվն աճել է 2,2 անգամ։

Էմմա Չոբանյան