Չավուշօղլուն բողոքել է թուրք լրագրողին չարտահանձնելու Շվեդիայի դատարանի որոշումից

Լուրեր

30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Բոլորը

Թուրքիան քննադատել է Շվեդիայի մերժումը՝ արտահանձնել թուրք լրագրողին, որին Անկարան պահանջել էր Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացման դիմաց։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ Շվեդիայի Գերագույն դատարանը նախօրեին արգելափակել էր վտարանդի թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնման գործընթացը։ Դատարանը նշել էր, որ «մի քանի խոչընդոտներ» կան անգլալեզու Today’s Zaman օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշին հետ ուղարկելու համար, ում Թուրքիան մեղադրում է 2016 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու փորձին մասնակցելու մեջ։ Ըստ դատարանի՝ Քենեշին ուղղված մեղադրանքներից մի քանիսը Շվեդիայում հանցագործություններ չեն համարվում, ինչը գործի քաղաքական բնույթի և Շվեդիայում նրա փախստականի կարգավիճակի հետ մեկտեղ՝ անհնար է դարձրել արտահանձնումը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին տված կարճ մեկնաբանությունում քննադատել է այդ որոշումը։

«Բյուլենթ Քենեշի արտահանձնման մեր դիմումի մերժումը շատ բացասական զարգացում է»,- ասել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ այս ամսվա սկզբին Շվեդիայի կողմից մեկ անձի արտահանձնումը, որը կասկածվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) անդամակցության մեջ, բավարար չէ Թուրքիայի հավանությունը ստանալու համար։

«Եթե նրանք ակնկալում են, որ կարող են վերադարձնել մեկ անձի, իսկ հետո փակել այս գործը, իրատեսական չէ։ Մենք այլևս չենք ցանկանում լավ խոսքեր լսել Շվեդիայից և Ֆինլանդիայից, մենք ցանկանում ենք տեսնել կոնկրետ քայլեր»,- ասել է թուրք պաշտոնյան։

Էմմա Չոբանյան