ԱԺ-ն քննարկում է արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու նախագիծը․ այն ենթակա կլինի վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օերքնում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծերի փաթեթը։ Այն ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Առաջարկում է ստեղծել արտաքին հետախուզություն իրականացնող առանձին մարմին, որը ենթակա կլինի ՀՀ վարչապետին։

ԱԽ քարտուղարը նշեց, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք, և այդ հետախուզական համայնքում կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզության ծառայությունը:

Արտաքին հետախուզական ծառայության առանձին մարմին ունենալը նախատեսված է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում։

«Նախագծային դրույթներով սահմանվում են ծառայության լիազորություններում կառուցվածքը, կազմավորման գործունեության ծառայողների ծառայության անցնելու, պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները։

Առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը»,- նշեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ներկայացված փաթեթով Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։

Մանրամասները՝ տեսանյութում։