Չենք ուզում, որ մեր խնդիրը լինի ռուս-արևմտյան հակամարտության տիրույթում, չենք ուզում գործիք դառնալ․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մենք ցանկանում ենք համագործակցություն՝ Ռուսաստանի, արևմտյան պետությունների և ընդհանրապես բոլոր պետությունների միջև։ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անցկացված ակցիայի ժամանակ այս մասին նշեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ակցիան չի անցկացվում Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց։

Բեգլարյանի խոսքով՝ ՄԱԿ-ը միջազգային հանրության դեմքն է և մարմնավորումը․ բոլոր պետություններն այնտեղ ներկայացված են և ՄԱԿ-ին ուղղված դիմումը ուղղված է բոլորին։

«Պատմությունը ցույց է տալիս, որ գերտերությունների կամ տարածաշրջանային հակամարտությունների դեպքում տուժում են փոքր պետությունները։ Այդ պատճառով չենք ուզում, որ մեր խնդիրը լինի ռուս-արևմտյան հակամարտության տիրույթում։ Մենք չենք ուզում գործիք դառնալ ո՛չ արևմտյան, ո՛չ էլ ռուսական կողմի ձեռքին, հետևաբար պահում ենք որոշակի զսպվածություն՝ հաշվի առնելով նաև ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում։ Ռուս խաղաղապահների և մեր Պաշտպանության բանակի շնորհիվ է, որ վերջին 2 տարվա ընթացքում մենք ցեղասպանության չենք առերեսվել»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ միաժամանակ նկատելով՝ ռուսական ռազմաքաղաքական երաշխիքները ճեղքումներ են տվել, ուստի ցանկալի է, որ ՄԱԿ-ը մասնակցություն ունենա անվտանգության երաշխավորման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում։