ԵՄ-ն ավարտեց դիտորդական առաքելությունը․ արդյունքներն ու երկարաձգման հնարավորությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետն այսօր ավարտվում է, Factor.am-ին փոխանցեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

Առաքելության տեղակայման մասին որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ։ Ընդունված հայտարարությամբ Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայվեց ՀՀ տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Իսկ Ադրբեջանը համաձայնեց համագործակցել՝ այնքանով, որքանով առնչություն կունենա դրա հետ։

Հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդներ առավելագույնը երկու ամսով Հայաստանում էին՝ դիտարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, նաև նպաստելու կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Այս երկու ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը, միմյանց մեղադրելով, պարբերաբար հաղորդում էին սահմանային միջադեպերի մասին։

Որքանո՞վ ԵՄ առաքելության տեղակայումը օգնեց խուսափել ռազմական բախումներից․ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի գնահատմամբ՝ նրանց տեղակայումը զսպող դեր ունեցավ՝ թույլ չտալով Ադրբեջանին դիմելու սադրանքներին։

Սյունիքում և Գեղարքունիքում տեղակայված դիտորդները երկամսյա աշխատանքի ընթացքում որևէ հրապարակային հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ հանդես չեկան։ Ինչպես ի սկզբանե հայտարարվել էր՝ նրանք իրավիճակի վերաբերյալ զեկույցներ են փոխանցելու եվրոպական կառույցներին։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ նրանց տեղակայումը Հայաստանի սահմանին առանցքային դերակատարում չունեցավ։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մինչդեռ, օրեր առաջ հայտարարել էր, թե հոկտեմբերին ձևավորված առաքելությունը ցույց է տվել իր արդյունավետությունը, բայց այն ավարտվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն։ Բորելը, միևնույն ժամանակ, ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի իրենց հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը բացատրում է, թե ինչու ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը չի երկարաձգվում։ Ըստ նրա՝ Արևմուտքին ձեռնտու է աշխատել Ադրբեջանի հետ, ուստի այս համատեքստում քաղաքական վերլուծաբանն անտրամաբանական է համարում ԵՄ-ի կողմից դիտորդական առաքելության երկարաձգումը։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ ի սկզբանե հայտնի էր, որ նրանք Հայաստան են գործուղվել Վրաստանից և ունեն երկու ասմվա մանդատ։

Ի դեպ, ԵՄ դիտորդական խմբին մի քանի օր առաջ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի փակ հատվածում արձանագրել էր Factor TV-ի տեսախցիկը։ Դիտորդները հրաժարվել էին որևէ մեկնաբանություն տալ։ Ավելի ուշ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը մուտք չի գործել Լաչինի միջանցք, և ԵՄ առաքելությունը, համաձայն իր մանդատի, գործում է բացառապես Հայաստանի տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան