Փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը
Քաղաքականություն
19.12.2022 | 11:05Փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
Այս մասին ԱԽ նիստի ընթացքում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնից ազատվել էր Համբարձում Մաթևոսյանը։