Twitter-ի ապագան 2023 թվականին ու դրա շեմին. VOA-ի անդրադարձը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Միլիարդատեր Իլոն Մասկը ցնցեց Սիլիկոնյան հովիտը, երբ հոկտեմբեր ամսին գնեց Twitter-ը: Զանգվածային կրճատումներից, քաղաքականության կտրուկ փոփոխություններից և հակասական օգտատերերի հաշվեհամարները վերականգնելուց հետո, շատերին է այսօր հետաքրքրում, թե ինչ է լինելու հետո, գրում է Ամերիկայի ձայնը:

Մասկն ասում է, որ իր Twitter-ը պիտի լինի խոսքի ազատության տուն: Սակայն դրա արդյունքում կարող է աճել ատելության խոսքն այս հարթակում: Օրինակ, ինչպես հրեական կազմակերպություններն են ասում, այս հարթակում աճել է հակահրեական բովանդակությամբ նյութերի թիվը: Եվ ավելի թույլ վերահսկողության դեպքում, Թվիթերը կարող է տուժել շահույթի առումով, քանի որ կնվազի գովազդների թիվը:

Գովազդի վաճառքի անկման պայմաններում Twitter-ը ստիպված կլինի գումար աշխատելու նոր ուղիներ գտնել: Ինչպես Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցից Էնդի Վուն է ասում, «Եթե ցանկանում եք ունենալ մի հարթակ, որը չի վերահսկվում կամ թեթևակի է չափավորվում, ստիպված եք լինելու գտնել եկամտի այլ աղբյուրներ, օրինակ օգտատերերից գումար գանձելը: Այսինքն, հարթակը պիտի հենվի օգտատերերի վճարումների վրա, այլ ոչ թե ֆինանսավորվի գովազդատուներով»:

Համաշխարհային մասշտաբով Twitter-ը սոցիալական լրատվամիջոցների ժողովրդականության սանդղակում զբաղեցնում է 15-րդ տեղը, ունենալով 436 միլիոն ամսական ակտիվ օգտատեր, Facebook-ի 2,9 միլիարդի դիմաց:

Որոշ վերլուծաբաններ ասում են, որ Մասկի փոփոխությունները Twitter-ի համար առաջընթացի սկիզբն են միայն: Էնդի Վուի խոսքերով` այս ընկերությունը գրանցել էր դանդաղ զարգացման ընթացք եւ եկամուտների դանդաղ աճ: Ու եթե այդ ընթացքն այդպես շարունակվեր, ընկերությունը հայտնվելու էր ծանր վիճակում:

Հիմա տնտեսական վերլուծաբանները հետեւում են, տեսնելու համար, թե ինչ քաղաքականություն է վարելու Մասկը Թվիթերում, որպեսզի այն կանգնի ավելի ամուր հիմքերի վրա:

Այս պահին նոր տարի մուտք գործելու ճանապարհին Մասկը առայժմ որոշել է կրճատել ծախսերը: Թվիթերն օրինակ դադարեցրել է մուծել գրասենյակների վարձը եւ մտադիր է կրճատել աշխատանքից ազատված աշխատողներին տրվող գումարները: