Արցախում գազամատակարարումը չի ընդհատվել․ Տեղեկատվական շտաբը հերքում է տարածված լուրերը
Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
«Բնակչությանը կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չհավատալ սոցցանցերում շրջանառվող կեղծ լուրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։