«Հրթիռ արձակելու» հերթը Աշոտյանինն ու Շարմազանովինն է. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Ինչո՞ւ Դուք գործադիր չգնացիք, առաջարկ չեղա՞վ․ «Իմ քայլի» ամենաակտիվ անդամներից էիք։ Քայլեցիք ողջ ընթացքում Նիկոլի հետ, չքայլածները բոլորը պաշտոններ ստացան գործադիրում, Դուք՝ ոչ։ Հիմա էլ խմբակցության ղեկավարի հարցն է հարցականի տակ՝ ասացինք «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանին։

«Գիտեք, ես մեկ տարի է, ինչ աշխատում եմ Ազգային ժողովում և կարծում եմ, որ պետք է շարունակեմ այստեղ և ոչ թե գործադիրում լինել»։ Առաջարկ չեղա՞վ։ «Ես չեմ սպասում առաջարկների, երբ առաջադրվեցի Ազգային ժողովում, ես ինքս ինձ առաջադրեցի, առաջարկեցի իմ թեկնածությունը։ Էնպես որ՝ ես ցանկացած պարագայում կարող եմ ներկայացնել իմ թեկնածությունը գործադիրի համար, իհարկե՝ որոշողը կլինի Նիկոլ Փաշինյանը, բայց ես չեմ հավակնում, ինձ դուր է գալիս Ազգային ժողովը․ կառավարություն գնացածները շատ ավելի ծանրաբեռնեցին իրենց»։

Որպես իշխանություն՝ ինչպե՞ս կվերաբերվեք, որ հիմա էլ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը կամ, ասենք, Արփինե Հովհաննիսյանը «հրթիռ արձակեն»՝ բողոքի գունավոր ճայթյուն բաց թողնեն՝ ընդդեմ ձեր իշխանության։ «Ի նշան ի՞նչ բողոքի»։ Դե, ասենք, որ Արարատ Միրզոյանը «թիվ մեկ բորտով» է թռչում, որ արագաչափերը հանվում և չեն հանվում, թոշակներն ու աշխատավարձերը թռիչքաձևւ չեն բարձրանում, էն սփյուռքի նախարարն էլ «Անասնաֆերման» չի կարդում։ «Դե, գիտեք, մարդիկ ազատ են եւ կարող են իրենց դիրքորոշումներն ամբողջովին ու ազատ արտահայտել»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: