Լաչինի միջանցքը չի բացվել․ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ «էկոակտիվիստներն ընդլայնում են իրենց բողոքի ցույցը»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանական APA լրատվականը հայտնում է, որ Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած, այսպես կոչված, ցուցարարները հայտարարել են, որ չեն հեռանա այնտեղից, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին։ Ըստ այդ տեղեկությունների՝ այդ մասին հաղորդել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությանը կից հասարակական խորհրդի անդամ Արզու Ալիևան։ Նրա խոսքով՝ ակցիան շարունակվում է առաջին օրվա ոգևորությամբ։
«Առաջին օրվանից այստեղ եմ, արդեն հինգերորդ օրն է, այստեղ մթնոլորտը շատ հաճելի է, ոգևորությունը բարձր մակարդակի վրա է, և մեր ակցիայի նպատակը պարզ է՝ մենք ակցիան անցկացնում ենք, քանի որ մեր մոնիթորինգը չի թույլատրվել, ամեն դեպքում մենք չենք պատրաստվում դադարեցնել ակցիան, թեև այսօր ակնկալում էինք պատասխան մեր պահանջներին, բայց ռուս խաղաղապահները չհամաձայնվեցին, մենք ընդլայնել ենք մեր բողոքի ակցիան և շարունակում ենք էլ ավելի բարձր հնչեցնել մեր կարգախոսները»,- հայտարարել է Ալիևան։
Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ այսպես կոչված «էկոակտիվիստները» քննադատել են ռուս խաղաղապահների գործունեությունը ու պահանջել առաքելության դուրս բերում։

Ավելի վաղ հայկական մեդիատիրույթում տեղեկություններ էին հայտնվել, թե ադրբեջանցիներն իբր բացում են Լաչինի միջանցքը։ Շատ չանցած Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ 16։30-ի դրությամբ ճանապարհը փակ է մնում։

Տաթև Ֆռանգյան