Եթե ընտրություններում հաղթի «Ծառուկյան» դաշինքը, Վարդան Բոստանջյանը վարչապետի պաշտոնում կտեսնի միայն Գագիկ Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 15:19
Գռեհիկ ռեպլիկներ են անում, պետք է կանխատեսեն, որ դա կարող է վերածվել ավելի մեծ բաների. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:10
Ընտրություններին մասնակցելու համար բնակության ցենզը հաստատվեց // Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահին. ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 14:52
«Կիբեռմարտահրավեր»․ կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից
03.07.2026 | 14:37
Տիգրան Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:23
Մետրոպոլիտենի արդիականացման պրոցեսում կանգեր ենք ունենալու. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:15
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով
03.07.2026 | 14:07
Ալեն Սիմոնյանի վերջին խոսքը ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:59
Մոնակոյում ուկրաինացի գործարարի շենքի մուտքում պայթյունի գործով կասկածյալը Գերմանիայի բնակչուհի է
03.07.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի կադրերին ազատելո՞ւ եք աշխատանքից. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի աշխատակազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:43
Ծափահարություններ՝ Ալեն Սիմոնյանին․ Ռուբինյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց
03.07.2026 | 13:37
Ձերբակալվել է երկու անձ․ մարիխուանայի 30 փաթեթ է հայտնաբերվել
03.07.2026 | 13:23
Եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:15
Փաշինյանի անունը հեռացվել է Եկատերինբուրգում կայանալիք միջոցառման ելույթ ունեցողների ցանկից
03.07.2026 | 13:03
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
03.07.2026 | 12:52
ՌԴ-ից Ադրբեջանով 14 վագոն ցորեն է ուղարկվել Հայաստան
Բոլորը

Ծառուկյանական Վարդան Բոստանջյանը վստահ է, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններում հիմնական պայքարը լինելու է Քաղաքացիական պայմանագրի և «Ծառուկյան» դաշինքի միջև։

««Ծառուկյան» դաշինքը, ըստ էության, գրեթե 10 տարի և ավել գտնվում է քաղաքական լայն շրջանակներում և հասարակության համար բազմաթիվ գործեր է արված և բնականաբար, կարելի է ենթադրել, որ կունենա նույն հասարակության կողմից աջակցություն»,- նկատում է պատգամավորը։

Նա համաձայն է, որ եթե ընտրությունները հիմա անցկացվեին, քաղաքական մյուս ուժերը հնարավորություն չէին ունենա խորհրդարան անցնելու, քանի որ քվեների մեծ մասը կվերցներ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Արդար ընտրությունների դեպքում գուցե նույնիսկ երկու ուժից ավելի չմտնի խորհրդարան։ Պարոն Բոստանջյանը ենթադրում է, որ այդ դեպքում «Ծառուկյան» դաշինքը Սահմանադրության պահանջով կդառնա ընդդիմություն։

«Մեկն էլ թող լինի ընդդիմություն, ընդդիմություն լինելով դա չի նշանակում չարակամ լինել երկրի նկատմամբ»,- հայտարարում է Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետ պատգամավորը նկատում է, որ հիմա այնպիսի ժամանակներ են, որ ընդդիմությունը լինելու է զուտ քաղաքական, այլևս պարտադիր չէ իշխանությանը հայհոյել և նրա հանդեպ լինել ագրեսիվ։

«Ես անձամբ, որպես մարդ, չեմ կարողանում պատկերացնել էդ ագրեսիվությունը, բայց չեմ կարող էդ երաշխիքները տալ, որովհետև մի մարդուց չէ բաղկացած քաղաքական ուժը»,- ասում է նա։

Ծառուկյանական պատգամավորը հաջորդ խորհրդարանում կուզեր տեսնել նաև Հանրապետականին, ինչպե՞ս նա կարող է դա չուզել, թեպետ գիտի, որ պետության մեջ միշտ չէ, որ նրանք դրական դեր են խաղացել․ «Էստեղ կա հմտություն, կա փորձ»։

Նույնիսկ նոր իշխանությունները, ըստ Վարդան Բոստանջյանի, ազնիվ հանրապետականների դեմ ոչինչ չունեն, հետևաբար այդ կուսակցությունը պետք է մտնի խորհրդարան։ Դաշնակցականներին էլ պատգամավորը դեմ չէ տեսնել հաջորդ Ազգային Ժողովում։ «Սա հին կուսակցություն է, ավանդույթներ ունեցող կուսակցություն է, մի պահ, մի ինչ-որ ժամանակահատված լավ, մի ժամանակահատված՝ վատ»,- անկեղծանում է պարոն Բոստանջյանը։

Եթե ընտրություններում հաղթի «Ծառուկյան» դաշինքը, Վարդան Բոստանջյանը վարչապետի պաշտոնում կտեսնի միայն Գագիկ Ծառուկյանին։ «Բոլորս ենք տեսնում։ Բոլոր քաղաքական ուժերը, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ քաղաքացին։ Մարդն անհիշելի ժամանակներից անում է գործեր, որոնք մեր հասարակության համար չափազանց կարևոր են»,- վստահեցնում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, հաջորդ խորհրդարանում անելիք չունեն բիզնեսի ներկայացուցիչները։ Բայց դա Գագիկ Ծառուկյանին չի վերաբերվում։ «Ինքը բազմիցս ասում է՝ ստուգեք, լայն ճակատով, խոշոր առումով երբևիցե Ծառուկյանն իր բիզնես գործունեությունը, իր գործարար խնդիրները երբեք խորհրդարանում չի դրել»,- պնդում է պատգամավորը։

Ի դեպ, նա ուրախ է, որ խորհրդարանն այլևս տաքուկ անկյուն չի լինելու օրենքի հետ աշխատելու ցանկություն չունեցող մարդկանց համար։

Մհեր Արշակյան