«Իրավաբանական կլինիկա-2018» ծրագիրը մեկնարկեց. մասնակիցներն ակնկալում են հմտանալ իրավագիտության մեջ ու ավելի մրցունակ դառնալ աշխատաշուկայում. ՀՔԱՎ
Հասարակություն
08.06.2018 | 18:092018 թ. մայիսի 25-ին Դիլիջանում մեկնարկեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «Իրավաբանական կլինիկա-2018» ծրագրի տեսական փուլը:
Եռօրյա տեսական դասընթացի շրջանակում մասնակիցներն ստացան մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին ընդհանուր գիտելիքներ, ապա գիտելիքներն ամրապնդեցին գործնական աշխատանքներով:
Ծրագրի մի քանի մասնակիցներ արդեն իսկ համագործակցում են ՀՔԱ Վանաձորի հետ՝ իրենց մարզերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, իրավաբանական փաստաթղթերի կազմման, Կազմակերպության թիրախ խմբերին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու շրջանակներում: