Բաքուն ադրբեջանցի անկախ լրագրողներին արգելել է մուտք գործել Լաչինի միջանցք. դիմակավորված անձինք նրանց վերադարձրել են Բաքու

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 14-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի աշխատակիցներ Այթաջ Թափդիղը, Խայալա Աղաևան և անկախ լրագրող Թեյմուր Քերիմովը նկարահանումների համար ուղևորվել են Լաչինի միջանցք, որը փակել են ադրբեջանցիները, սակայն տեղում նրանց ձերբակալել են քաղաքացիական հագուստով ու դիմակավորված անձինք։

Խայալա Աղաևայի խոսքով՝ իրենց որևէ բացատրություն չի տրվել, ուղղակի նստեցրել են ավտոմեքենան ու հետ ուղարկել Բաքու։ Լրագրողները պատմել են, որ ձերբակալելիս նրանց ձեռքից խլել են տեսախցիկներն ու ջնջել նկարահանած կադրերը։

Նշենք, որ տեղում չկան անկախ լրագրողներ՝ բացի ադրբեջանական քարոզչական ու պետական լրատվամիջոցներից, Ադրբեջանում էլ տարբեր շրջանակներ բավական ոչ միանշանակ են վերաբերվում երկրի նախագահ Իլհամ Ալիևի ակտիվիստների կազմակերպված սադրանքին։

Ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանի ՆԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էլշադ Գաջիևը նշել է, որ անկախ լրագրողների վերադարձի պատճառն այն է, որ նրանք գնացել են առանց թույլտվության։

«Այս դեպքում հարց է առաջանում՝ անկախ լրագրողների ինչի՞ն է պետք թույլտվություն՝ լուսաբանելու ակցիան, որին, իբր, կարող են մասնակցել երկրի բոլոր քաղաքացիները»,- գրում է լրատվամիջոցը։

Հարկ է նկատել, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Լաչինի միջանցքի փակումը կազմակերպվել և իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արցախի գրավյալ տարածքներ ադրբեջանցիները չեն կարող այցելել՝ առանց համապատասխան կառույցների թույլտվության։ Իսկ տեղում միայն ադրբեջանական պետական ու իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների լրագրողներն են աշխատում, նրանց միացել են նաև որոշ թուրք լրագրողներ։

Հայաստանի լրագրողների մուտքն այդ հատված ևս արգելված է։ Մասնավորապես, նախօրեին Factor TV-ի խմբին ռուս խաղաղապահները թույլ չէին տվել մոտենալ Լաչինի միջանցքին՝ լուսաբանելու տեղում կատարվողը։

Էմմա Չոբանյան