Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակվողը հարձակումներ էր ծրագրել Ջո Բայդենի որդու և Թոմ Հենքսի վրա

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու՝ Փոլ Փելոսիի վրա հարձակված Դեյվիդ ԴեՓեփին ոստիկանությանը հայտնել է, որ հարձակումներ է ծրագրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի, հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի և Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի վրա։ CBS հեռուստաընկերության տեղական գրասենյակի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության ներկայացուցիչ, սերժանտ Կառլա Հերլին, ով հարցաքննել է հարձակվողին։

Նա չի մանրամասնել՝ արդյո՞ք իրավապահներն ապացույցներ ունեն, որ ԴեՓեփին իրականում մտադիր էր այլ հարձակումներ իրականացնել:

Միևնույն ժամանակ, չորեքշաբթի դատարանում ցուցմունք տվել տված Հերլին նշել է, որ ԴեՓեփին իրեն ասել է, որ Վաշինգտոնում «չարն է տիրում»։

«Նրանք ամեն օր ստում են, մի հանցագործություն են անում, հետո՝ մյուսը, մեկը, հետո նորից մյուսը»,- ոստիկանի խոսքով՝ հարցաքննության ժամանակ ասել է հարձակվողը։

Նիստի ավարտին Սան Ֆրանցիսկոյի շրջանի Գերագույն դատարանի դատավոր Սթիվեն Մերֆին վճռել է, որ բավականաչափ ապացույցներ են հավաքվել՝ շարունակելու ԴեՓեփիի դեմ գործը բոլոր մեղադրանքներով, ներառյալ՝ սպանության փորձը: ԴեՓեփին պետք է դեկտեմբերի 28-ին ներկայանա նահանգի դատարան, որպեսզի նրան պաշտոնապես մեղադրանք առաջադրվի:

Տաթև Ֆռանգյան