Ընտանիքի անապահովություն, կենսաթոշակ, երեխաների խնամք, նպաստ. քաղաքացիներին հիմնական հարցերը՝ սոցապնախարարությանը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018թ. մայիս ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայությունը ստացել է 6553 զանգ:

Քաղաքացիներն ամենաշատը զանգահարել են ընտանիքի անապահովությանն առնչվող հարցերով (2186 զանգ)։ Զանգերից 1204-ը եղել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող հարց, 221 զանգ վերաբերել է երեխաների խնամքին, 150-ը՝ երեխայի խնամքի նպաստի առցանց դիմումի ներկայացմանը, 213-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստին, 407-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացմանը, 164-ը՝ մայրության նպաստին, 121 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին առնչվող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (251), ավանդի փոխհատուցման (162) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Մայիս ամսին ստացվել է 121 բողոք, որից 21–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 22-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 78-ը՝Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի շուրջ 90%-ը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: