Ադրբեջանը կարող է գնել Լատվիայում «Գազպրոմի» բաժնեմասերն ու ռուսական գազը վերավաճառել այդ երկրում

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Ադրբեջանական ընկերությունը կարող է դառնալ Latvijas Gazė ընկերության բաժնետեր։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիս Ամերիքսը, գրում է EADaily-ին։

«Դեմոկրատների և սոցիալիստների առաջադիմական դաշինք» կուսակցության անդամ Բալթիջաս Բալսին հայտարարել է, որ Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։

«Իհարկե, մենք քննարկել ենք մեր համագործակցությունը։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանը կարող է լուրջ գործընկեր դառնալ Եվրամիության համար, որը կօգնի մեզ լուծել էներգետիկ խնդիրները։ Ի վերջո, Ադրբեջանն արդեն բնական գազ է մատակարարում եվրոպական երկրներին, ինչպիսիք են Բուլղարիան և Հունաստանը, Իտալիայի կարիքների 60 տոկոսը բավարարում է ադրբեջանական գազը։ Եվ սա դեռ ամենը չէ»,- ասել է Անդրիս Ամերիքսը:

«Հնարավոր է, որ Ադրբեջանը շուտով դառնա Latvijas Gazė-ի բաժնետերերից մեկը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և առաջիկայում կարող են հետաքրքիր նորություններ լինել»,- շարունակել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Լատվիան 2023 թվականի հունվարի 1-ից օրենքով արգելել է ռուսական գազի ներմուծումը։ Միաժամանակ, «Գազպրոմ»-ը շարունակում է մնալ Latvijas Gaze-ի բաժնետեր․ ռուսական ընկերության մասնաբաժինը կազմում է 34%: Կարելի է ենթադրել, որ հենց այդ ակտիվներն Ադրբեջանին վաճառելու մասին է խոսքը։ Այդ դեպքում ադրբեջանական պետական Socar ընկերությունը կարող է կազմակերպել գազի մատակարարումները Լատվիա, իսկ ամենահեշտ տարբերակը ռուսական գազի փոխանակումն է կամ վերավաճառքը գոյություն ունեցող ճանապարհով։

Բալթյան այս երկիրը վառելիքի խոշոր սպառող չէ։ «Գազպրոմի» տվյալներով՝ 2020 թվականին այն ներկրել է 1,6 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ։

Ռուսական գազի վերավաճառքի տարբերակը եզակի դեպք չի լինի, քանի որ ադրբեջանական Socar-ն արդեն զբաղվել է ուկրաինական շուկայում ռուսական նավթամթերքի վերավաճառքով։ Այնուհետև Կիևը սկսեց հետապնդել առևտրականներին, որոնք մեղադրվում էին Վիկտոր Մեդվեդչուկի հետ կապեր ունենալու մեջ, փոխարենը Socar-ը սկսեց վերավաճառել «Ռոսնեֆտի» արտադրանքը:

Տաթև Ֆռանգյան