Վաղարշապատի հիվանդանոցի հետ կապված «ստորջրյա քարեր» կան․ Արսեն Թորոսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստում առաջարկեց փոխել Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված որոշման մի նախագիծ, որով առաջարկվել է Վաղարշապատի հիվանդանոցը հավատարմագրային կառավարման հանձնել մրցույթի միջոցով և հավելեց, որ այս հիվանդանոցի հետ կապված «ստորջրյա քարեր» կան։ 

Նախարարը նշեց, որ 2000-ական թվականներին առողջապահության ոլորտում իրականացվել են բժշկական կենտրոնների օպտիմալացում,  պոլիկլինիկաները և հիվանդանոցները միացել են իրար՝ դառնալով բժշկական կենտրոններ, ինչը եղել է շատ ճիշտ որոշում, քանի որ կատարվել է ֆինանսական խնայողություն։ Սակայն, քանի որ Վաղարշապատի հիվանդանոցի հետ կապված կան «ստորջրյա քարեր», որոնք կապված են հիմնարկների ղեկավարների միջամտություններով, Վաղարշապատի պոլիկլինիկան և հիվանդանոցը չեն օպտիմալացվել։ 

Առողջապահության նախարարը անհեթեթ որակեց հիվանդանոցը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը և նշեց, որ անհրաժեշտ են այստեղ հստակ լուծումներ իրականացնել, քանի որ սա բացառիկ դեպք է։

Որոշումն ընդունվեց, իսկ վարչապետը հավելեց, որ Կառավարության որոշումները պետք է բխեն առողջապահության համակարգից, ոչ թե սեփականաշնորհման։