Անսպասելի շրջադարձ. Արայիկ Հարությունյանի այցը Փարիզ և հարցազրույցը France 24-ին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը վերջին օրերին աշխատանքային այցով Փարիզում էր․ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել France 24 պետական հեռուստաալիքին։ Պատասխանելով զրուցավարի հարցին՝ Հարությունյանն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ առաքելության անվտանգային երաշխիքները բավարար չի համարում։

«Անշուշտ, այսօր խաղաղությունը երաշխավորում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի մանդատը մինչև 2025 թվականն է, սակայն անհրաժեշտություն կա այն լրացնել միջազգային երաշխիքներով՝ նկատի ունենալով, որ ինքնորոշման իրավունքը և անկախությունը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են»,- ասել է Հարությունյանը։

Արցախի ղեկավարը, որը մինչ այս ռուս խաղաղապահներին թերացումների համար հրապարակային չէր քննադատել, խնդիրների մասին խոսում է Լաչինի միջանցքում նախորդ շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին ադրբեջանական կողմը 4 ժամով փակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն Արայիկ Հարությունյանի այցը Ֆրանսիա պատահական չի համարում։ Նրա խոսքով՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը կարող է անարդյունավետ լինել, եթե Բաքուն որոշի փակել Լաչինի միջանցքը։

Ուշագրավ է, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող Արայիկ Հարությունյանին France 24-ը ներկայացնում է որպես Արցախի ինքնահռչակ հանրապետության նախագահ, իսկ հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած յոթ շրջանները, ինչպես նաև Հադրութն ու Շուշին, ֆրանսիական պետական լրատվամիջոցը ցուցադրում է տարբերակված՝ ո՛չ որպես Ադրբեջանի տարածքներ։ Այս շեշտադրումները քաղաքագետը պատահական չի համարում։ Այդուհանդերձ, Արցախի նախագահին Ֆրանսիայի գործադիր մարմնի պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահը չեն ընդունել։ Այս թեմայով հարց է հնչեցնում նաև France 24-ի զրուցավարը։

«Անշուշտ, ցավում եմ, որ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը, նախագահը չեն ընդունել, դա մեկ քայլ առաջ կլիներ։ Բայց հույս ունեմ, որ ապագայում նման հանդիպում կկազմակերպվի՝ մեզ օգնելու համար»,- արձագանքել է Արցախի նախագահը։

Հայկական կողմի՝ նաև Ֆրանսիայի օգնությամբ հարցերը կարգավորելու ցանկությունների ֆոնին Ադրբեջանը տապալում է Փարիզի մասնակցությամբ հանդիպումները։ Դեկտեմբերի 7-ին նախատեսված էր Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությանը դեմ էր եղել Ադրբեջանի նախագահը։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման պայմանավորվածություն չկա։ Նա չի բացառել իր և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ չհստակեցնելով՝ Ռուսաստանո՞ւմ, թե՞ Եվրոպայում է այն կայանալու։ Իշխանությունները, սակայն, Փաշինյան-Ալիև մինչև տարեվերջ հնարավոր հանդիպման վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են հայտնում։

Փաշինյան-Ալիև հանդիպումը չի բացառում նաև պաշտոնական Մոսկվան։ Երեկ Կրեմլը հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգում հնարավոր է հանդիպեն երկու երկրների ղեկավարները։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը սա քիչ հավանական է համարում։

44-օրյա պատերազմից հետո խաղաղության դարաշրջան բացելու մասին հայտարարություններ անող ՔՊ-ականները, որ մինչ այս պնդում էին, թե ամեն ջանք ներդնում են, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքվի, այսօր պաշտոնապես հայտարարեցին, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ փաստաթղթի ստորագրումը գրեթե անհնար է։

Այդուհանդերձ, ըստ իշխանականների, Հայաստանն Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Երևանն ու Բաքուն սկսել են բանակցային գործընթացի երրորդ փուլը։

Նշենք, որ Փաշինյանն ու նրա թիմը չեն գաղտնազերծում Ադրբեջանից ստացված փաստաթղթի բովանդակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան