Հայաստանը կկործանվի, եթե Գալուստ Սահակյանը լքի ՀՀԿ-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
Բոլորը

Սարսափելի ժամանակներ են սպասվում Հայաստանին, եթե հանկարծ Գալուստ Սահակյանը դադարի լինել Հանրապետական։ «Դա նշանակում ա էս երկրի կործանումը»,- գուժում է ԱԺ նախկին նախագահը։

Պարոն Սահակյանն իր կուսակցությանը համարում է բոլոր մյուս քաղաքական ուժերին գաղափարներով սնուցող ընդերքը և նշում է այն պայմանները, որոնց դեպքում Հանրապետականը կվերանա աշխարհի երեսից։ «Հանրապետական կուսակցությունը կարող է չլինել, երբ Ղարաբաղը մերը լինի, երբ մեր աշխարհը հանգիստ պայմաններում ապրի»,- թվարկում է պատգամավորը։

Պարոն Սահակյանն այսօր խորհրդարանում ուշադիր լսեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը։ «Լավ ելույթ էր»,- արձանագրում է Ազգային ժողովի նախկին նախագահը, սակայն նրան մի քիչ զարմացրել է, որ Փաշինյանն ի տարբերություն նախորդ վարչապետերի, կախարդական փայտիկ ունի տնտեսությունը խելքի բերելու։

«Եթե որևէ իշխանությունն ասում է, որ կախարդական փայտիկ կա և էդ փայտիկով պիտի ժողովուրդը լավ ապրի, ես չեմ պատկերացնում քաղաքական դրսևորումը»,- հոռետեսորեն նկատում է պատգամավորը։

Պարոն Սահակյանն, իհարկե, դեմ կքվեարկի նոր կառավարության ծրագրին։ Գոնե մեկ կետ չկար կառավարության ծրագրում, որին հայոց լեզվի և գրականության նախկին ուսուցիչը կողմ կքվեարկեր։ «Եթե վերցնեք, կարդաք, գոնե դուք կարդացեք, խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան էդտեղ։ Ես կարծում եմ, նրանք, ովքեր որ եղել են, ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից»,- հիասթափված ասում է նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններում Հանրապետականի հավաքելիք տոկոսներին, պատգամավորն ակնարկեց, որ եթե այս իշխանությունը լավ աշխատի, ՀՀԿ-ի տոկոսները ցածր կլինեն: «Եթե այս իշխանությունը կկարողանա լավագույն օրենսդիր մասնակցությունն ունենալ և իրագործել էն խնդիրները, որը փոխանցել է ժողովրդին, բնականաբար, ես էլ զգում եմ, որ Հանրապետականը շատ լավ կլինի քիչ տոկոսներ ունենա»,- նշում է պարոն Սահակյանը։

Նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը արտահերթ ընտրություններում Հանրապետականի հավաքելիք տոկոսների մասին մարգարեանալ չի ուզում, բայց ընտրություններին կմասնակցի հաստատ։ «Մեր կանխատեսումն էն ա, որ ցանկացած պարագայում Հանրապետականը կունենա բավականին ներկայանալի ներկայություն Ազգային ժողովում»,- առանց փակագծերը բացելու ասում է Էդուարդ Շարմազանովը։

«Առնվազն մեկ տարի պետք է սպասել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»,- անմիջապես վստահեցնում է խորհրդարանի փոխնախագահը։ Եվ բացառված չէ, որ քաղաքական զարգացումները բոլորովին այլ ուղղությամբ գնան։

Լրագրողները պարոն Շարմազանովին հիշեցրեցին Սերժ Սարգսյանի այն խոսքը, որ ինչքան ուզի, այնքան կխփի։ Հանրապետական պատգամավորն իր առաջնորդի ինքնավստահությունը չուներ․ «Այս տարի վաղ է խոսել ընտրություններում որևէ կուսակցության ներկայացվածության մասին»։

 

Մհեր Արշակյան