Ինչո՞ւ է չեղարկվել դեկտեմբերի 7-ին կայանալիք քառակողմ հանդիպումը․ ներկայացնում է Միրզոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանական կողմը խեղաթյուրում է պայմանավորվածությունները։ Այսօր՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված քառակողմ հանդիպման չեղարկումն ապակառուցողական քայլ է Ադրբեջանի կողմից։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում` ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Այդտեղ ձեռք էր բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման համար։ Եթե 4 հոգի պայմանավորվում են հանդիպման համար, ակնկալվում է, որ հաջորդ հանդիպմանն էլ այդ 4 մարդիկ պետք է լինեն»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հրաժարվել է այս ձևաչափով հանդիպումից։

Նախարարը նաև հավելեց, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։