ԵԱՀԿ քաղհասարակության զուգահեռ համաժողովին ընդունված հռչակագրով ուշադրություն է հրավիրվել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիային՝ Հայաստանի ու Արցախի դեմ․ ՀՔԱՎ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին, որն անցկացվեց 2022 թ․ նոյեմբերի 30-ին Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման նախօրեին, ընդունվել է հռչակագիր, որն ուղղվել է ԵԱՀԿ գործող և հաջորդ նախագահությանը և ԵԱՀԿ կառույցների ղեկավարներին․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին մասնակցել է նաև ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։

«Դադարեցնել ագրեսիան, վերջ դնել անպատժելիությանը, ապահովել արդարություն և պատասխանատվություն, և սկսել ԵԱՀԿ-ն հզորացնելու և Հելսինկյան սկզբունքների ուժեղ հանձնառությունը վերահաստատելու գործընթաց» վերտառությամբ հռչակագիրը ներառում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային և մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համատեքստում։ Ինչպես նաև առանձին բաժնով անդրադարձ կա բռնատիրական ռեժիմների և ագրեսիայի միջև կապին, և այդ համատեքստում մարդասիրական ճգնաժամին արձագանքելու արդյունավետ միջոցներին։

Բռնատիրական ռեժիմների և ռազմական ագրեսիայի միջև կապի համատեքստում նշվում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները՝ որպես ներքին բռնաճնշումների և արտաքին պատերազմների միջև կապի դրսևորում։

«ԵԱՀԿ մասնակից առնվազն երկու երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, ականատես ենք լինում շարունակական ներքին բռնաճնշումների և Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի սահմաններին պատերազմ վարելու նույն օրինաչափությանը»։

Հռչակագրում նշվում է նաև, որ ԵԱՀԿ մեխանիզմներն ավելի արդյունավետ պետք է կիրառվեն կոնֆլիկտները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու հարցում։

«Կոչ ենք անում ԵԱՀԿ կառույցներին ավելի ակտիվ ներգրավվել հակամարտության գոտիներում, այդ թվում՝ նաև Հայաստանում և Ադրբեջանում մշտական մշտադիտարկման առաքելություն տեղակայելով»։