Թող բացահայտե՛ն ՀՀ ղեկավարները՝ ՌԴ-ն ի՞նչ սպառնալիքներով է գործել իրենց հետ․ ժողովրդի միֆերը պիտի ջարդվեն․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
Բոլորը

ՀՀ իշխանությունները հայտարարում են արտաքին հետախուզական առանձին մարմին ստեղծելու մտադրության մասին, որը պետք է ենթակա լինի վարչապետին։

Օրենքի նախագծի հանրային քննարկումն ավարտվել է, և Ազգային ժողովում պետք է հարցը քննարկվի։

Հիմնավորման մեջ նշված են 2016 և 2020 թվականների պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով:

Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք հանրային գործիչ Սուրեն Սահակյանին, թե ըստ նրա՝ ի՞նչ խնդիրներ են ստիպել ՀՀ կառավարությանը գնալ այս քայլին։ Նրա գնահատմամբ՝ խիստ կարևոր է ՀՀ-ի համար արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը․

«Մանավանդ պատերազմից հետո տեսանք, թե ինչպիսի հետախուզական գործունեություն են ծավալում թշնամական երկրները, նաև՝ ոխերիմ բարեկամները։ Մի քիչ կաշկանդված եմ խոսել այդ մասին, որովհետև ձեռքիս տակ փաստեր չկան, որ պատերազմի վերաբերյալ որոշումները կայացվել են ոչ Հայաստանում, և դրա սկզբի ու ավարտի մասին որոշումները ևս ՀՀ-ում չեն կայացվել։ Արտաքին հետախուզություն կամ հակահետախուզություն ունենալու դեպքում կարելի էր բացահայտել և պետական մակարդակով խոսել դրանց մասին և արդեն դնել այդ շեշտադրումները՝ որոնք են մեզ բարեկամ երկրները, որոնք՝ թշնամի»։ Սուրեն Սահակյանը, սակայն, թերահավատ է վերաբերվում այս հարցին, իմանալով, թե ով կարող է հայ հետախույզներին սովորեցնելու ստեղծվելիք դպրոցում։

«Նա, ով սովորեցնելու է, ինքն էլ կրթություն է ստացել ՌԴ-ում և մենք տեսել ենք, որ ՌԴ-ի և՛ զենքը, և՛ մարտավարությունը, և՛ հետախուզությունը, որոնք կարծես փոխառվել էին մեզ մոտ, երևաց՝ ոնց իրենց դրսևորեցին մեր պատերազմի և Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սկսած պատերազմի ժամանակ։ Ռուսական հետախուզությունը տվյալներ էր փոխանցում, որ մի քանի օրվա հարց է Կիևը վերցնելը, որ իրենց դիմավորելու են ծափողջյուններով, բայց պարզվեց՝ այդպես չէ։ Վատ են աշխատում, և ինչքանո՞վ են կարողանալու մեզ համար կադրեր պատրաստել»,- ասաց պարոն Սահակյանը։ Նրա գնահատմամբ՝ կասկածի տակ է, թե ինչքանով ՀՀ իշխանությունը կունենա քաղաքական կամք գնալու լրջագույն փոփոխության։

Շատ է խոսվել ՀՀ ԱԱԾ-ի վրա ռուսական ԿԳԲ-ի, ՖՍԲ-ի ազդեցության մասին։ Բայց հակառակը՝ ՀՀ ԱԱԾ-ն բերել էր ԱԺ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում էր ԱԺ-ին համաձայնվել, որ ԱԱԾ-ին իր արխիվի ոչնչացման հնարավորություն տրվի։ Սա կարող է նշանակվել՝ ԱԱԾ-ն կարող է ոչնչացնել, օրինակ, տվյալ օրվա իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչների մասին եղած ինֆորմացիաները։ Սուրեն Սահակյանը, որը ևս կողմ է լյուստրացիայի իրակացմանը, նշում է, որ անհրաժեշտ է խորքային քննարկումներ և հաշվարկներ կատարել լյուստրացիա իրականացնելուց առաջ։

Նա միանում է պահանջներին՝ ուղղված ՀՀ նախկին ու ներկա ղեկավարներին, որ նրանք հանրության առաջ անկեղծ գտնվեն և պարզ բացահայտեն, թե իրենց կառավարման շրջանում ՌԴ-ն ինչպիսի ճնշումներ է գործադրել, ինչ շանտաժի դիմել և հարկադրել նրանց՝ ՀՀ պետական շահերի դեմ գործել։ Ըստ Սուրեն Սահակյանի՝ սա տեղի ունենալու դեպքում հանրության մոտ կջարդվեն բազմաթիվ միֆեր, և քաղաքացիները ավելի հակված կլինեն տեսնել իրողությունները և առկա իրականությունը, որի մեջ շարունակում է գտնվել Հայաստանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան