Լավրովի նոր պլանն է՝ Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, ՌԴ-ն գա փրկելու՝ միջանցք զիջելու պարտադրանքով․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը կրակում է ադրբեջանական դիրքերի վրա։ ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Միաժամանակ, Ադրբեջանը սադրանքների է գնում․ մեկ Ալիևն է որոշում բնապահպանների Արցախ ուղարկել՝ հանքերը ստուգելու պատրվակով, մեկ՝ Մարտակերտի Գետավան գյուղում են ադրբեջանցիները սանձարձակ վարք դրսևորում և ծեծկռտուք սադրում։ Մինչ այս էլ եղել են մեծ ու փոքր ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից։ Ռազմական նոր էսկալացիայի՞ է Ալիևը պատրաստվում։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ ադրբեջանական ագրեսիայի և նոր էսկալացիաների վտանգը մի փոքր նվազել է եվրոպական դիտորդների տեղակայումից հետո, բայց քանի որ դիտորդների հեռանալու վտանգ կա, նոր էսկալացիան չի բացառվում։

«Այս ամիս նոր էսկալացիա ինձ սպասելի չէ, քանի որ եթե Ադրբեջանը պատրաստում է էսկալացիա, կսպասի, որ դիտորդները հեռանան, նոր գնա դրան։ 100 տոկոս չի կարելի բացառել, որ դիտորդների ներկայությամբ էսկալացիա տեղի ունենա, այսինքն՝ Պուտինն Ալիևին այնքան «դուխ տված լինի», որ ինքը տեր կլինի, Ադրբեջանի նախագահը հարձակվի։ Այդ ամենն էլ պիտի ժամանակավոր լինի, պիտի մտնեն, իրենց ասած «միջանցքը» գրավեն, հետո ռուսները գան հայերին «փրկելու», ասեն՝ «ադրբեջանցինե՛ր, ՀԱՊԿ-ի անդամ երկրի վրա եք հարձակվել, այս պահին դուրս եկեք», դե՝ ադրբեջանցիներն էլ, ըստ այդ սցենարի, պիտի դուրս գալու դիմաց «միջանցք» պահանջեն։ Սա է սցենարը՝ «Լավրով 2»։ Այն, ինչ 2016-ին Ղարաբաղի համար պատրաստել էին, չստացվեց, 2020 թվականին արեցին, հիմա էլ «Լավրով 2» սցենարը գործարկեն կամ, ինչպես որոշ ռուս բլոգերներ են սիրում ասել, «Քալանթարյան 2»,- պնդեց Հովսեփ Խուրշուդյանը։

Ըստ նրա՝ այս սցենարի հաջող գործարկման նպատակով փորձ է արվելու հասնել հայ-ադրբեջանական սահմանից եվրոպացի դիտորդների դուրսբերման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան