Փաշինյանի հետ հանդիպմանը մենաշնորհների մասին բարձրաձայնելուց հետո երգչուհու առջև օպերային թատրոնի դռները փակվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Երիտասարդ օպերային երգչուհի Անի Պիվազյանը մայիսի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետին հայտնեց, որ Հայաստանում երկար տարիներ մեներգիչների մենաշնորհ է եղել, և շատերը հնարավորություն չեն ունեցել ներկայանալ արվեստասեր հասարակության լայն շրջանակին։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ դրանից հետո Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երգչուհուն ոչ միայն չեն հրավիրել երկխոսության և չեն լսել նրա մտահոգությունը, այլև թատրոնի դռները նրա առջև բառիս բուն իմաստով փակել են։ Անիին թույլ չեն տալիս մուտք գործել թատրոն և մասնակցել պարապմունքների։ Նրա ներկայացմամբ՝ դա օպերային թատրոնի կառավարման գծով փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի հրահանգն է, վերջինս է Անիի դաշնակահարին ստիպել յուրայինների ցուցակ կազմել և երգչուհու անունն այդ ցուցակում բացառել։

Մեզ հետ զրույցում օպերային թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանը փաստեց Անիի մասնագիտական բարձր որակների մասին և տարակուսանք հայտնեց՝ գուցե երգչուհու համարձակ պահվածքն էր պատճառը, որ նրա առջև դռներ փակվեցին։

Factor.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց օպերային թատրոնի ղեկավարությունից։ Մեր այն հարցերին, թե ինչ պատճառաբանությամբ Անի Պիվազյանին ներս չեն թողնում թատրոն, արդյոք այնտեղ փորձել են լսել երգչուհու դժգոհությունը, և թատրոնում մենաշնորհների առկայության վերաբերյալ որն է ղեկավարության դիրքորոշումը, թատրոնի լրատվական բաժնից հսկայական նախաբանով գրավոր պատասխանի միջոցով փորձ արեցին մեզ օրենսդրությանն առնչվող դասեր տալ և նշեցին, որ Անի Պիվազյանին առնչվող մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ պատրաստ են տեղեկատվություն տրամադրել միայն նրա գրավոր համաձայնության դեպքում:

Փաստորեն, թատրոնի տնօրինության համար բավարար հիմք չէին երգչուհու՝ տարբեր առիթներով հրապարակային կերպով արտահայտած դժգոհությունները։ Մեզ թատրոնի լրատվական բաժնից հայտնեցին, որ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրության, իր կանոնադրության և թատրոնի ներքին իրավական ակտերի համաձայն, որոնցով հստակ կարգավորված են թատրոնում աշխատանքային հարաբերությունները, աշխատողների իրավունքներն ու պարտականությունները, այլ անձանց թատրոնի տարածք մուտքի կարգը, դիմումների կամ բողոքների կամ ընդունելությունների կարգերը և այլ իրավահարաբերություններ»:

Իսկ մեր այն հարցը, թե արդյոք օպերային թատրոնը պատրաստ է մենաշնորհների թեմայի շուրջ բաց քննարկում անցկացնել, այդպես էլ մնաց անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։ Աննա Բաբաջանյան