Մոնղոլիայի մայրաքաղաքում ցուցարարները ներխուժել են կառավարության շենք

Լուրեր

30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
Բոլորը

Մոնղոլիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Ուլան Բատորի կենտրոնական հրապարակում՝ Կառավարության պալատի մոտ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անկարգությունների պատճառ է դարձել 1,7 միլիարդ դոլարի ածխի գողության մասին տեղեկությունը, որը պետք է արտահանվեր Մոնղոլիայից Չինաստան։ Ցուցարարներն ածխի անհետանալու համար մեղադրում են կոռումպացված պաշտոնյաներին, գրում է Կոմերսանտը:

24tsag գործակալության փոխանցմամբ՝ Կառավարության պալատ ներխուժելու փորձի ժամանակ ցուցարարները կոտրել են մետաղյա դարպասը։ News.mn պորտալի տվյալներով էլ՝ բախման ընթացքում տուժել է վեց մարդ, այդ թվում՝ պալատի անվտանգության ծառայության չորս անդամ։ Կառավարության ղեկավարի պետական նստավայր տանող ճանապարհը փակվել է։

Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ տեղական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Մոնղոլիայից դուրս բերված ածխի քանակը տարբերվում է չինական կողմի ստացած քանակից։ Անհետացած ածխի ծավալը գնահատվում է 6,5 մլն տոննա՝ 40 տրիլիոն տուգրիկ (1,7 մլրդ դոլար):

Լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Չինաստանը Մոնղոլիայի իշխանություններին է տրամադրել գողության մեջ ներգրավված քաղաքական գործիչների տվյալները, և այժմ ցուցարարները պահանջում են պատժել նրանց։

15 պաշտոնյաներ այժմ հետաքննության են ենթարկվում, նրանք կասկածվում են կոռուպցիոն հանցագործություններին առնչություն ունենալու մեջ։

Տաթև Ֆռանգյան