Ռուսների հրամանատարը բաց ասում է՝ ԼՂ-ն Ադրբեջան է, Ստեփանակերտը կոչեց Խանքենդի․ ինչո՞ւ իշխանությունը չարձագանքեց․ Տիգրան Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Արցախում բնակվող քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանի հետ

-Ադրբեջանի տարածքում անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ զորավարժություններն ընթանում են մարտական և հատուկ ինժեներասակրավորական տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի բանակի և Թուրքիայի ԶՈՒ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։ Թուրք և ադրբեջանցի զինծառայողները համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։ Մեկ շաբաթ առաջ ԼՂ ՊԲ-ի երկու զինծառայող էր վիրավորվել Ադրբեջանի կրակոցից։ Եվ հաշվի առնելով, որ Բաքուն գրեթե ամեն օր կեղծիք է տարածում, թե ՀՀ-ն և ԼՂ-ն խախտել են հրադադարի ռեժիմը, պե՞տք է սպասել ռազմական նոր սադրանքներ։ Ռուս խաղաղապահներն արդյո՞ք լիարժեք ապահովում են անվտանգությունն Արցախում։ Դուք, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինչ գնահատական ունեք՝ ի՞նչ բացեր կան։ Կարո՞ղ ենք ասել, որ երկարաժամկետ առումով՝ ապահովված է Արցախի անվտանգությունը։

-Այո՛, մենք ականատես ենք լինում։ Եվ Թուրքիան նաև բացեիբաց ասում է, որ մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Այո՛, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձ է ձեռնարկելու նաև վերցնելու Մեղրիի միջանցքը և հայաթափելու Արցախը։ Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք։

Ինչ վերաբերում է մեր իշխանություններին, նրանց մասին եկեք չխոսենք, որովհետև նրանք չկան։ Արդեն երկու օր է՝ հանրության մեջ անորոշություն է տիրում։ Խուճապ չկա, բայց մարդիկ մտահոգված են, և իշխանությունը ներկայացնող որևէ անձ չկա, որևէ մեկը դուրս չի գալիս՝ ինչ-որ բան չի ասում։ Այսինքն՝ իշխանություններից խոսելն անիմաստ եմ համարում։

Այո՛, վտանգ կա։ Չեմ ասում, թե հենց այսօր կամ վաղը ինչ-որ լայնածավալ գործողություն կարող է սկսվել, քանի որ հաշվի պետք է առնել նաև այլ հանգամանքներ, այդ թվում՝ եղանակային, նաև այն, թե հիմա ինչ է կատարվում Ուկրաինայում, Իրանում, սակայն վտանգը միանշանակ կա։ Բայց Հայաստանը պետք է խաղեր չտա։ Երբ կողքից նայում ես, ոնց որ երեխայի նման խաղեր են տալիս՝ այս մեկի հետ, այն մեկի հետ․ ուղղակի պետք է հստակ վեկտոր ընտրել և այդ ուղղությամբ վարել արտաքին քաղաքականությունը։ Եթե տեսնում ենք, որ Ռուսաստանն ուզում է մեզ մանրադրամի տեղ օգտագործել, ապա ժամանակն է Ռուսաստանին ուղարկել և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ պայմանագրեր կնքել ու խաղաղապահ զորքեր բերել Արցախ։ Հասկանալի է, որ գերտերությունները մեկ-երկու օրում կարող են փոքր երկրներն ավերել։ Գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը պետք է պաշտպանեն մեզ նման պետություններին, և մենք պետք է պահանջենք դա, ոչ թե խնդրենք, ոտքերի տակ ընկնենք։ Եթե Ռուսաստանը, Կրեմլը մեր հանդեպ շարունակում է մինչև հիմա վարվել այնպես, ինչպես 2020 թվականին, ապա կարծում եմ՝ նրանց պետք է հաջողություն ասել։

-Մինչ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատեց Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ իբրև թե Մինսկի խմբի աշխատանքը ձախողելու մեջ, Ֆրանսիայի ԱԺ-ն միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Կոչ է արվել Մակրոնի կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ ԼՂ-ի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների, ըստ որի՝ առաջարկվում էր կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Թեև ԼՂ-ի իշխանական շրջանակները շատ են հենվում ՌԴ-ի վրա, Դուք ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Ֆրանսիայի այս բանաձևերի ներքո, արդյո՞ք դրանք կարող են գործնական մարմնացում ստանալ հօգուտ նաև Արցախի։

-Բանաձևերը կարո՞ղ են մարմնացում ստանալ, թե՞ ոչ, չեմ կարող կանխատել, բայց շատ ողջունելի է, որ Ֆրանսիայում նման փաստաթուղթ է ընդունվել, և մենք պետք է ամեն կերպ աջակցենք, սատարենք, շնորհակալություն հայտնենք նման փաստաթուղթ ընդունելու համար։ Բայց պետք է հասկանանք, որ մեր հույսը պետք է մեզ վրա լինի։ Եթե մենք էլի շարունակենք մեզ խաբել, ինչպես անցած 30 տարիներին, և ասել, թե ռուսը չի թողնի, որ հարձակվեն կամ թուրքը վախկոտ է և այլն, ոչ մի բանի չենք հասնի։

Մենք շատ լուրջ ժամանակահատված ենք ապրում, և մեր՝ Հայաստանի և Արցախի հույսը սպասվելիք պատերազմն է Իրանի դեմ։ Մենք պետք է ամեն կերպ պատրաստվենք այդ պատերազմին, որովհետև այդ պատերազմում հաստատ ներգրավված են լինելու Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, մյուս երկրների առումով չեմ կարող ոչինչ ասել։ Համոզված եմ, որ Իրանը շատ վնաս է հասցնելու մյուս երկու երկրներին, և մենք այդ պահից պետք է կարողանանք օգտվել։ Մեր միակ շանսը ես դա եմ ահամարում, բայց, ցավոք, մենք դրան չենք պատրաստվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան