Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային հանդիպում Ծաղկաձորում

Լուրեր

14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Ծաղկաձորում ընթանում է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և «Ասիայի երեխաներ» խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ: Նիստը կտևի երկու օր՝ հունիսի 7-ից 8-ը՝ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում:

Նիստի մասնակիցներին ողջույնով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը. «Լինելով չափսերով փոքր՝ Հայաստանը աշխարհին է ներկայանում որպես մարզական նշանակալի ձեռքբերումներով երկիր: Մենք պարտավոր ենք պահպանել և ավելացնել մեզ հասած մարզական ժառանգությունը: Իսկ նմանատիպ հանդիպումները հիանալի հարթակ են բարեկամ երկրների ոլորտի ղեկավարների հետ ռազմավարական կարևոր խնդիրներ քննարկելու և դրանց լուծման ճանապարհները գտնելու համար: Շնորհակալություն և բարի գալուստ մեր երկիր»,- ասել է նախարարը:

Նիստի երկու օրերի ընթացքում մասնակիցները քննարկելու են 2019-2020 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև ազգային մարզաձևերի զարգացմանն ուղղված միջոցառումներին, առողջ ապրելակերպի գաղափարների քարոզչության արդյունավետության բարձրացմանը, սպորտային բժշկության և հակադոպինգային քաղաքականությանը վերաբերող և այլ հարցեր:

Խորհրդի անդամների քննարկմանը կդրվի նաև 2018 թվականին Ղրղզստանում  անցկացվելիք ազգային մարզաձևերի փառատոնի նախապատրաստական աշխատանքների պլանը, ինչպես նաև տեղի կունենա «Ասիայի երեխաներ» մարզական միջոցառման ներկայացումը (պրեզենտացիան):