Որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են. ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հարցի աշխատանքային քննարկման ժամանակ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

ԱԺ պատգամավորի հավաստմամբ ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ ձեւավորված որդեգրման հարցերով աշխատանքային խմբի հիմնական նպատակն է իրականացնել փաստահավաք գործունեություն, քարտեզագրել խնդիրները եւ ոլորտի բարեփոխման համար ներկայացնել օրենսդրական առաջարկություններ:

«Նպատակ էր դրված նաեւ բացահայտել ոչ միայն օրենսդրասկան եւ իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, այլեւ որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրման դեպքերը»,-նշել է Հերիքնազ Տիգրանյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հանգամանալի ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեությունը, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին: Ըստ փոխնախարարի՝ որդեգրման համակարգում փոխկապակցված անբարեխիղճ աշխատանքով են պայմանավորված խնդիրները:

Վերլուծվել է 2015-2020 թթ. հայրության ճանաչման 53 հազար դեպք: Մինչեւ 2020 թ. մեր երկրում գերակշռել են միջազգային որդեգրումները: 2018 թ. օտարերկրացիների կողմից որդեգրվել է 49 երեխա: 2019 թ. հաշվառվել է 69 երեխա: Մեր քաղաքացիների կողմից որդեգրվել է 19-ը, օտարերկրացիների կողմից՝ 18 երեխա: 2020 թ. 32 երեխա ստացել է ներպետական, մեկը՝ օտարերկրյա որդեգրում: 2021 թ. արձանագրվել է 18 ներպետական եւ 5 օտարերկրյա որդեգրում: Փոխնախարարի հավաստմամբ օտարերկրացիների կողմից մեր երեխաների որդեգրման գործընթացում առկա է նվազման միտում: Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ որդեգիրները հիմնականում ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Անդրադառնալով բնագավառի օրենսդրական բարեփոխումներին՝ փոխնախարարը կարեւորել է ընտանեկան օրենսդրության բարեփոխումը: Մշակման փուլում է «Երեխաների իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել որդեգրման հետ կապված հարուցված քրեական գործերի վերաբերյալ: «Պետք է ամեն ինչ անել խնդիրներն օրենսդրական ճանապարհով լուծելու համար»,-ասել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

Արսեն Այվազյանը շեշտադրել է հնարավոր բոլոր չարաշահումների կանխարգելման անհրաժեշտությունը:

Հարցի քննարկմանը մասնակցել եւ դիտարկումներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների, Ոստիկանության, դատախազության, ԱԳՆ եւ շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: