ԲԴԽ-ն իրավունք է ստացել հակակոռուպցիոն դատավոր-թեկնածուներին զրույցի կանչելու. պարզ չէ՝ ինչո՞ւ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Ընթանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծումը. մշտադիտարկման արդյունքները և խնդիրները» թեմայով հանրային քննարկումը:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության կողմից իրականացված հակակոռուպցիոն մարմինների՝ Հակակոռուպցիոն բոլոր ատյանի դատարանների դատավորների և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ընտրությունների մշտադիտարկման արդյունքները։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության արդյունքները և վեր հանված խդիրները։

Հարությունյանի դիտարկմամբ՝ ողջամիտ բացատրություն չկա դատարաններում դատավորների թվակազմի վերաբերյալ։ Հարցեր են ծագել նաև, թե ինչու, օրինակ, առանձնապես ծանր հանցագործություններ քննող դատավորներն ավելի ցածր աշխատավարձ են ստանալու, քան Հակակոռուպցիոն դատարանի դատավորները։

«Հաջորդ խնդիրն այն է, որ դատավորի կարգավիճակ չունեցող անձանց համար հեշտացված պրոցես է նախատեսվել՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու համար․ հասկանալի չէ՝ ինչպիսի չափանիշների հիման վրա է այդ որոշումը կայացվել։

Նաև այլ խնդիր է արձանագրվել կապված այն հանգամանքի հետ, որ օրենքը նախատեսում է, որ ԲԴԽ-ն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում հակակոռուպցիոն դատավոր-թեկնածուներին զրույցի հրավիրել․ պարզ չէ, թե այդ անհրաժեշտությունը որ դեպքերում է ծագում, ինչ հարցեր են քննարկվելու և ինչպես է որոշվելու՝ որ թեկնածուին հրավիրել հարցազրույցի, որին՝ չհրավիրել»,- նշեց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։