Airbus-ը մի քանի ամսից ամբողջությամբ կհրաժարվի ռուսական տիտանից

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Եվրոպական ավիաարտադրող Airbus ընկերությունը պատրաստվում է մի քանի ամսվա ընթացքում հրաժարվել ռուսական տիտանից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության պաշտպանական ու տիեզերական բաժնի ղեկավար Միխայիլ Շոլհորնին, գրում է Meduza-ն։

«Մենք գտնվում ենք Ռուսաստանի հետ կապերի խզման գործընթացում, եթե խոսքը տիտանի մասին է։ Դա ամիսների, ոչ թե տարիների հարց է։ Ներկայում Airbus-ը դեռ գնում է ռուսական տիտանի որոշակի տոկոս, բայց մենք ակնհայտորեն գնում ենք դրանից անկախանալու ճանապարհին»,- ասել է Շոլհորնը Մյունխենում կայացած ճեպազրույցում։

Ուկրաինա ռուսական ներխուժումից առաջ ընկերությունը անհրաժեշտ տիտանի 65 տոկոսը գնում էր Ռուսաստանից։ Պատերազմի մեկնարկից հետո Airbus-ը կոչ էր արել Եվրամիությանն ու ԱՄՆ-ին չեղարկել ռուսական տիտանի ներմուծման պատժամիջոցները՝ օդատիեզերական արդյունաբերությանը չվնասելու համար։ Տիտանը դեռևս դուրս է մնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սահմանված սահմանափակումներից։

Լրատվամիջոցը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ ընկերությունը սկսել է ավելի շատ տիտան գնել ԱՄՆ-ից ու Ճապոնիայից։

Էմմա Չոբանյան