Ռուսաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել Էրդողանի ու Ասադի միջև

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

«Մոսկվան Անկարային ու Դամասկոսին միջնորդություն չի պարտադրում, սակայն եթե մեզ խնդրեն, պատրաստ ենք անցկացնելու նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Բաշար Ասադի հանդիպումը»,- Ռիա Նովոստիին ասել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնում ու ասում, որ դա ճիշտ կլիներ, սակայն դեռ կոնկրետ աշխատանք քաղաքական առումով չի տարվում։ Դեռ չկան  նման պլաններ»,-ասել  է Բոգդանովը՝ հավելելով ,- «Ամեն ինչ կախված է կողմերի ցանկությունից, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Եթե մեզ հարցնեն այս մասին, և մեր գործընկերների մոտ Անկարայում և Դամասկոսում լինի նման շահագրգռվածություն, ապա, իհարկե, դրական կարձագանքենք»։

Մոսկվայի  Թուրքիայի ու Սիրիայի միջև գագաթնաժողովի կազմակերպման պատրաստկամության մասին առաջին անգամ հայտարարել էր ՌԴ Նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Էրդողանն, ի դեպ, վերջին հարցազրույցներում չէր բացառել Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

Էմմա Չոբանյան