Անգամ վարչության նիստին եք իրարից քվեներ վերցնում․ ընդդիմադիր պատգամավորը՝ իշխանականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է համարժեք պատասխան տալ Ադրբեջանին՝ ընդունելով Ազգային ժողովի համատեղ հայտարարություն։

«Անգամ վարչության նիստին եք իրարից քվեներ վերցնում»,- դիմելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ինչ-ինչ, խնդում եմ քվե գողանալու մասին դուք մի՛ խոսեք, առավել ևս մեզ ուղղված նման տարօրինակ մեղադրանքներ մի հնչեցրեք։ Այս քննարկման որակն այդ թեմայի մեջ մտնելուց չի բարձրանա։ Եթե անգամ մտնենք այդ քննարկման մեջ, կարծում եմ՝ դուք լավագույն դիրքում չեք լինի»,- արձագանքեց Աղաջանյանը։

Պատասխանելով  Խամոյանի այն հարցին, թե արդյոք իշխանությունը հրաժարվում է արցախահայության անվտանգության երաշխավորի դերից, Աղաջանյանը նշեց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն ու անվտանգության առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահ զորախումբն է․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում և դրա հետևանքով ուրվագծվել է ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, որտեղ նրանք տեղակայվել են և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքի առաջնային պատասխանատուն ռուս զորախումբն է»։

Խամոյանը նշեց, որ ՔՊ նախընտրական ծրագրի առաջնային կետերից մեկը ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումն է՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա․ «Մինչդեռ այսօր հայտարարության տեքստից նույն ՔՊ-ն ջնջել, հանել է «Հանրապետություն», «ինքնորոշման իրավունք» ձևակերպումները։

Արձագանքելով Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունն անընդունելի համարելու ՔՊ-ի այն հիմնավորմանը, թե օգտագործված ձևակերպումները վնասելու են խաղաղության օրակարգին, Խամոյանն ընդգծեց. «Ձեր որդեգրած քաղաքականությունը չի խանգարել, որ Ադրբեջանը 2021թ. մայիսի 12-ին և 2022թ. սեպտեմբերի 13-ին հարձակվի ՀՀ սուվերեն տարածքի վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։