Եվրոպան չի կարող առանց ԱՄՆ աջակցության դիմակայել Ռուսաստանին․ Ֆինլանդիայի վարչապետ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ֆինլանդիայի վարրապետ Սաննա Մարինի խոսքով՝ Եվրոպան ինքնուրույն բավարար ուժեղ չէ, որ միայնակ դիմակայի Ռուսաստանին առանց ԱՄՆ աջակցության։ Նա նաև քննադատել է արևմտյան երկրների կախվածությունը ավտորիտար երկրներից, ինչպիսին Չինաստանն է, գրում է Err.ee-ն։

Մարինը նման գնահատականներ է հնչեցրել Ավստրալիա այցի ելույթ ունենալով Սիդնեյի Լոուի ինստիտուտում,որի խոսքերը մեջբերում է  ֆիննական Yle հեռուստաալիքը։ Նա նշել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակումը բացահայտել է  Եվրոպայի թույլ կողմերը և Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տված ռազմավարական սխալները։

«Ես պետք լինեմ չափազանց անկեղծ լինեմ։ Եվրոպան հիմա բավարար ուժեղ չէ։ Առանց ԱՄՆ-ի մենք խնդիրներ կունենայինք»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետը՝հավելելով, որ Ուկրաինային պետք է տալ հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթելու համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մինչ այժմ Ուկրաինան ԱՄՆ-ից է  ստացել  ամենամեծ ռազմական, տնտեսական և հումանիտար օգնությունը։

Մարինը ասել է, որ պետք էր  «ավելի վաղ լսել բալթյան ու լեհ ընկերներին»։ Ֆինլանդիայի վարչապետը նաև ասել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան և Ֆինլանդիան, պետք է նվազեցնեն կախվածությունը ավտորիտար պետություններից, հատկապես էներգիայի արտադրության և տեխնոլոգիայի ոլորտներում։

«Մենք պետք է դադարենք միամիտ վերաբերվել Չինաստանին»,-նշել է Մարինը։ Ըստ նրա՝ Ուկրաինայի տարածքների մասնակի օկուպացիան ցույց է տվել ժողովրդավար երկրների միջև ավելի սերտ համագործակցության կարևորությունը։

 

Էմմա Չոբանյան