Բաքվում Ֆրանսիայի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժյուլիեն Լե Լանուն նախօրեին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան «խիստ բողոք է հայտնվել»  Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունած Հայաստանին աջակցող ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ  առաջարկող բանաձևի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում նրա ուշադրությանն է ներկայացվել, որ Ազգային ժողովում ընդունված բանաձևը, ինչպես նաև նոյեմբերի 15-ին Սենատում ընդունված բանաձևը «Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ»։ Ադրբեջանական կողմը նշել է, որ  «այդ բանաձևը, ինչպես և Ֆրանսիայի մյուս քայլերը փորձ են հանդիսանում հարված հասցնելու Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության  հաստատմանը»։

Ադրբեջանական կողմը նաև ընդգծել է, որ բանաձևի լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց են տվել, որ դրա  հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ «այդ երկիրը չի կարող արդար և չեզոք միջնորդի դերում հանդես գալ»։

Բաքուն նշել է, որ «կտրականապես մերժում է բանաձևը, պահանջում է ֆրանսիական կողմից զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից և հայտարարություններից, ինչպես նաև պահանջում է չմիջամտել ներքին գործերին»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ, ինչպես որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված, այնպես էլ Ազգային ժողովում ընդունված այս բանաձևը չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, և որ Փարիզը աջակցում է հարաբերությունների կարգավորման բանակցություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 15-ին ֆրանիսական Սենատի կողմից Հայաստանին ու Արցախին աջակցող բանաձևի ընդունումից հետո ևս Բաքվում Ֆրանսիայի գործերի հավատարմատարը  կանչվել էր ԱԳՆ։

Էմմա Չոբանյան