Կառավարության անդամների զգալի մասը զինծառայություն չի անցել․ Վարդան Բոստանջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պարո՛ն վարչապետ, Դուք նշում եք, որ առաջին հերթին  կարևոր է ունենալ վստահություն վայելող Կառավարություն, բայց ես կուզենայի Ձեր մոտեցումը հասկանալ մեր երկրում տեղի ունեցող սակագների վերաբերյալ։ Արդյոք մենք կարող ենք միանգամից քաղաքացիների համար ապահովել սակագների իջեցում»,- նման հարց ուղղեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան հարցին՝ վարչապետը նկատեց, որ ՌԴ-ում իր հանդիպումների ժամանակ ևս ընդգծվել է այն հանգամանքը, որ ՌԴ-ն  մեզ գազ է մատակարարում էժան գնով, սակայն ՀՀ քաղաքացին ավելի թանկ է դրա համար վճարում, հետևաբար, ինքը չի բացառում, որ այստեղ կա անարդյունավետ կառավարման խնդիր կամ կոռուպցիոն ռիսկեր։ 

Վարչապետը նկատեց, որ նմանատիպ խնդիր կա նաև էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված։ 

Վարդան Բոստանջյանի հաջորդ հացը վերաբերում էր զինծառայության խնդրին։ Պատգամավորը նկատեց, որ նոր նշանակված պաշտոնյաների զգալի մասը զինծառայություն չի անցել։

Պատգամավորի երկրորդ հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց․ «Ես ինքս էլ զինծառայություն չեմ անցել, և 1991 թվականի օրենքով պետությունն ազատել է ինձ ծառայությունից և ասել է՝ գնա և զբաղվի այլ գործով։ Եթե պարզվի, որ Կառավարությունում որևէ անդամ օրենքի խախտմամբ է ազատվել բանակում ծառայությունից,  ես ասում եմ, որ Կառավարության այդ անդամը տեղում կազատվի աշխատանքից»։

Մանրամասները՝ տեսանյութում։