Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ

Լուրեր

02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:30
Ադրբեջանում Երևանն իրենցն են համարում․ հարցումների մտահոգիչ արդյունքներն ու Բաքվի քաղաքականությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:15
Կիրանց մուտք գործել թույլատրվում է միայն տեղի բնակիչներին. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՆԳՆ-ից
02.05.2024 | 20:00
ՀՀ-ն Ադրբեջանի հետ մեծ պատերազմի ռեսուրս չունի․ իշխանությունը պիտի սա՛ բացատրի, չասի՝ հաջողության հասանք․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 19:44
Երևանի դպրոցներից մեկում աշակերտների նկատմամբ բռնություն կիրառած ուսուցիչն աշխատանքից ազատվել է. Կոստանյան
02.05.2024 | 19:30
Ովքեր են ամենաբարձրը վարձատրվում Հայաստանում․ միջին ամսական աշխատավարձը 1 ամսում աճել է 34 հազար դրամով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 19:27
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
02.05.2024 | 19:14
Սևան-Իջևան-Հայաստանի սահման ավտոճանապարհին արագաչափ է տեղադրվել
02.05.2024 | 19:00
Կրեմլը Վրաստանը քաշում է դեպի իրեն․ վտանգվում է ՀՀ-ի՝ եվրոպական ապագան օտարերկրյա գործակալների օրենքով․ Գիորգի Թումասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 18:45
Անհամաչափ ուժ չի կարելի կիրառել․ ՄԻՊ-ը՝ Կիրանցում ոստիկանների գործողությունների մասին
02.05.2024 | 18:33
Եթե Կիրանցը թողներ՝ Էլչիբեյը հասել էր Երևան, հիմա ո՞վ է կրանցեցուն հաշվի առնում․ բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 18:24
Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերություններն Իսրայելի հետ
02.05.2024 | 18:19
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ չի արվի, Սանոսյանը պնդում է՝ ոչ ոք ՀՀ տարածք չի փոխում․ ԼՈՒՐԵՐ
02.05.2024 | 18:16
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ եւ Արաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը քննարկվել են Կատարի հետ խորհրդարանական ձեւաչափով համագործակցության հնարավոր ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը, որն էլ ավելի է ամրացնում երկկողմ միջպետական կապերը՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների բարեկեցության:

«Վստահ եմ, որ հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայման մեծ ներուժ ունի եւ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես, նշել է ՀՀ ԱԺ նախագահը: