Բրյուսելում ինչպե՞ս կարելի է քննարկել սահմանազատման հարցը՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզը․ Լավրով

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Արևմտյան երկրները, ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչնչացնելուց հետո, փորձում են միջամտել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին՝ բարելավելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, բայց դա անարդյունավետ է ստացվում»,-  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա՝ Ռուսաստանն օգնում է Հայաստանին և Ադրբեջանին սահմանների սահմանազատման հարցում և աջակցելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։

«Զուգահեռաբար մենք նկատում էինք այլ խաղացողների կողմից այս գործընթացներին միջամտելու ջղաձգական փորձեր, որոնց հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել։ Միակ բանը, որ մենք նկատել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի միջոցով պաշտոնապես հայտարարեց, որ իրենք Ռուսաստանի հետ որևէ տեղ, որևէ ձևաչափով չեն մասնակցելու։ Այսպիսով՝ նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ Լավրովի՝ ֆրանսիացիները, ամերիկացիները և Եվրամիությունն, ընդհանուր առմամբ, «փորձում են վերցնել և սեփականաշնորհել Ռուսաստանի մասնակցությամբ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները»։

«Օրինակ՝ Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անում։ Դե հայերն էլ, ադրբեջանցիներն էլ բարեկիրթ մարդիկ են, գնում են այնտեղ, բայց ինչպե՞ս կարելի է քննարկել սահմանազատման հարցը՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզը, որոնք գոյություն ունեն միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում, ես դժվար եմ պատկերացնում»,- հավելել է նա։

 

Տաթև Ֆռանգյան