ՀՀ-ում 2021-ին աղքատությունը կազմել է 26,5%, պիտի ռազմավարություն մշակենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի աղքատության ցուցանիշը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստի ընթացքում հիմնվելով այդ տվյալների վրա, արձանագրեց, որ 2021 թվականին ՀՀ-ում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս:

«Եթե ցուցանիշը համեմատում ենք 2020 թվականի հետ, 2021 թվականին ունենք աղքատության որոշակի նվազում, 2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսային կետով ավելացում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ 2019 թվականից նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում աղքատության ցուցանիշը:

«Այսինքն՝ 2019 թվականից առաջվա տվյալները չենք կարող համեմատել դրանից հետո առկա տվյալների հետ: 2019 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8 տոկոսով աճ է ապրել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին քովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական:

Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։