Ավարտին է մոտենում Սպիտակ Նավակ մրցաշարը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը կիսում է 8-11-րդ հորիզոնականները:

Ռուսաստանի Սոչի քաղաքում ավարտին է մոտենում Սպիտակ Նավակ մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը: Այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79 ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Կենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:
Երեկ կայացան մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերը: 6-րդ տուրում մեր դպրոցականները պարտություն կրեցին Սանկտ-Պետերբուրգի ուժեղ թիմից, իսկ 7-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեցին Թուրքմենստանի հավաքականին: 

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հնդկաստանի թիմը վաստակել է 26.5 միավոր և գործնականում ապահովել է առաջին հորիզոնականը: 2-րդ տեղում ընթացող Սվերդլովսկի մարզի թիմն իր ակտիովում ունի 19.5 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Բուրյաթիայի թիմը վաստակել է 19 միավոր: Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը վաստակել է 17.5 միավոր և կիսում է 8-11-րդ հորիզոնականները:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 8-րդ տուրը