Պատվի հարց է․ Հայաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա․ ֆրանսիացի պատգամավորներ

Լուրեր

09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
Բոլորը

Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի մի շարք պատգամավորներ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունումից հետո թվիթերի իրենց միկրոբլոգներում գրառումներ են կատարել։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամի

«Ազգային ժողովում էական քվեարկություն. քաղաքական առճակատումները մարում են Հայաստանին սատարելու համար։ Հայաստանի և մեր իսկ ապագայի համար Ֆրանսիան պետք է անողոք գործի` կոնկրետ արտահայտելու մեր  ԱԺ-ի այս միաձայն հանձնառությունը»,- գրել է պատգամավորը՝ հեշթեգում նշելով #Հայաստան #Արցախ։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական հարցերով նախկին նախարար Նատալի Լուազո

«Հպարտ եմ իմ երկրով. շնորհակալություն ֆրանսիացի պատգամավորներին, որոնք սենատորներից հետո հանձնառու են պաշտպանել Հայաստանը։ Կհանդիպենք Եվրախորհրդարանում»,- գրել է Լուազոն՝ հեշթեգում նշելով #Կանգնիր Հայաստանի կողքին։

Ավրոր Բերժե, պատգամավոր

«Հայաստանը դաշնակից երկիր է, բարեկամ երկիր, եղբայր։ Մենք պետք է նրա կողքին լինենք։
Մեր վեհաժողովի կողմից միաձայն ընդունված բանաձևով մենք հստակորեն վերահաստատում ենք դա՝ ի դեմս Ադրբեջանի ագրեսիայի»,- գրել է Բերժեն։

Անն-Լորանս Պետել․ պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

«Քիչ առաջ Ազգային ժողովում միաձայն ընդունեցինք Հայաստանին աջակցելու և Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձևը։ Մենք ուժեղ ուղերձ ենք հղում Հայաստանին, որը կարող է հույս դնել Ֆրանսիայի և նրա պատգամավորների աջակցության վրա»,- գրել է Պետելը։

Իսկ մինչ բանաձևի քվեարկությունը ելույթ ունենալիս, պատգամավորը մասնավորապես նշել է․ «Հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր պատմությունն ու արժեքները՝ ԱԺ-ն պետք է բարձր աջակցություն և խաղաղության ուղերձ հղի հայությանը։ Դա պատվի հարց է։ Սա է այս բանաձևի  միջնորդության իմաստը»։

Նշենք, որ վերոնշյալ բանաձևը ներկայացվել էր Ֆրանսիայի Սենատի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։

Հիշեցնենք նաև, որ նույնաբովանդակ բանաձև ընդունվել էր նաև  նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատում։  Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևն ընդունվել էր 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այդ բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

 

Անահիտ Խաչատրյան