Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանն արտակարգ պատահար է տեղի ունեցել
Քաղաքականություն
30.11.2022 | 18:25Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով գերատեսչության աշխատակիցներից մեկը վիրավորվել է ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավապահներին։ Պայթյունի պատճառները չեն հաղորդվում։
Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեսպանատան աշխատակիցը նամակ է տանելիս եղել։ Նա թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Տաթև Ֆռանգյան